|
---|
Ծնվել է | հունիսի 22 (հուլիսի 5), 1901 Ժիտոմիր, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
---|
Մահացել է | հունվարի 15, 1987(1987-01-15) (85 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
---|
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
---|
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
---|
Մասնագիտություն | փիլիսոփա, լրագրող և քաղաքական գործիչ |
---|
Հաստատություն(ներ) | Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտ, ՌԳԱ սոցիոլոգիայի ինստիտուտ և ՌԴ ԳԱ պետության և իրավունքի ինստիտուտ[2] |
---|
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
---|
Պաշտոն(ներ) | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
---|
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[2] և ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե |
---|
Ալմա մատեր | Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ և Յա․ Սվերդլովի անվան կոմունիստական համալսարան |
---|
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
---|
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[3] |
---|
Պարգևներ | |
---|
Կուսակցություն | ԽՄԿԿ |
---|
Ստորագրություն
 |
Mark Mitin Վիքիպահեստում |
Մարկ Բորիսովիչ Միտին (ռուս.՝ Марк Борисович Митин, իսկական անուն՝ Մարկ Բորիսովիչ Գերշկովիչ [Марк Борисович Гершкович], հունիսի 22 (հուլիսի 5), 1901, Ժիտոմիր, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 15, 1987(1987-01-15), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային փիլիսոփա և հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939)։
Ավարտել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի փիլիսոփայական բաժինը (1929)։ Վարել է մի շարք պաշտոններ։ 1967 թվականին նշանակվել է ԽՍՀՄ ԳԱ Նախագահության հասարակական գիտությունների սեկցիային կից արտասահմանյան գաղափարական հոսանքների պրոբլեմների գիտական խորհրդի նախագահը։
Աշխատությունները նվիրված են մարքսիզմ-լենինիզմին, «փիլիսոփայության կուսակցականությանը», պետության և սոցիալիստական դեմոկրատիայի տեսությանը, իմացաբանությանը, փիլիսոփայության պատմությանը։
ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1943)։ Կուսակցության XVIII-XX համագումարներում ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ անդամ։ ԽՍՀՄ III—V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության և երեք այլ շքանշաններով։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 611)։
|