![]() | |||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Մարկուս Պեդերսեն | ||||||||||||||||||||||||||
Ազգությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 8, 1990[1] (34 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Համար, Նորվեգիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 180 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 80 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||||||||
Համար | 10 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մարկուս Պեդերսեն (նորվ.՝ Marcus Pedersen, հունիսի 8, 1990 թվական, Համար, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, նորվեգական «Ստրյոմգոդսետ» ֆուտբոլային ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող[3]։
Պեդերսենը ծնվել է Համարում և սկսել է իր ֆուտբոլային կարիերան տեղի «Համ-Կամ» ֆուտբոլային ակումբի երիտասարդական կազմում[4]։ Իր առաջին հանդիպումը մեծերի թիմում նա անցկացրել է 14 տարեկան հասակում[5]։ 2007 թվականին Մարկուսը ընդգրկվում է ակումբի մրցաշրջանային հայտացուցակում, սակայն այդպես էլ տարվա ընթացքում խաղադաշտ դուրս չի գալիս։ Ապրիլի 9-ին «Սկեյդի» դեմ խաղում նա «Համ-Կամի» կազմում կատարում է իր պաշտոնական նորամուտը։ 2008 թվականի հուլիսի 9-ին «Ռուսենբորգի» հետ հանդիպման ժամանակ Պեդերսենը հեղինակում է իր առաջին գնդակը նորվեգական ակումբի կազմում[6]։ Այդ գոլը Պեդերսենի առաջինը լինելուց բացի նաև խաղում դառնում է հաղթական[7]։ Հաջող նորամուտից հետո նորվեգացին վնասվածք է ստանում և չի կարողանում շարունակել իր ելույթները 2008-2009 ֆուտբոլային մրցաշրջանում։
2009 թվականի հունվարին Մարկուսը տեղափոխվում է «Ստրյոմգոդսետ»[8]։ Մարտի 15-ին «Ստարտի» դեմ խաղում նա նոր թիմի կազմում կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում[9]։ Այս խաղում Պեդերսենը դուբլի հեղինակ է դառնում և օգնում է իր ակումբին խաղն ավարտել ոչ-ոքիով[10]։ Մինչև մրցաշրջանի ավարտը նա աչքի է ընկնում ևս երեք անգամ։ 2010 թվականի մրցաշրջանը Մարկուսի համար շատ հաջող է դասավորվում։ 16 հանդիպումներում նա դառնում է 7 գոլի հեղինակ և այդպիսով առաջնության լավագույն ռմբարկուների շարքում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Հարձակվողով սկսում են հետաքրքրվել շատ ակումբներ, սակայն մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի բացումը ստացած վնասվածքը նրան խանգարում է նոր թիմ տեղափոխվելու հարցում[11]։
2010 թվականի օգոստոսի 30-ին Պեդերսենը չորս տարի ժամկետով պայմանագիր է կնքում նիդերլանդական «Վիտեսի» հետ[12]։ Տրանսֆերի արժեքը կազմում է 1,2 մլն եվրո։ Հոկտեմբերի 24-ին «Ուտրեխտի» դեմ խաղում նորվեգացին կատարում է իր նորամուտը Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությունում[13][14]։ Չնայած այն բանին, որ «Վիտեսը» պարտվում է, և Մարկուսը դուրս է գալիս խաղադաշտ միայն երկրորդ խաղակեսում, այնուամենայնիվ նորվեգացին լավագույնն էր խաղադաշտում, և նա կարողանում է խփել այդ խաղում «Վիտեսի» միակ գոլը։ Նոյեմբերի 14-ին «ՎՎՎ-Վենլոյի» դեմ խաղում Պեդերսենը երկու րոպեների ընթացքում դուբլ է ձևակերպում[15]։ Ինչպես և նախորդ ակումբներում, այնպես էլ այստեղ Մարկուսը «պայքարում էր» վնասվածքների դեմ[16]։
Հաջող և վնասվածքներով լեցուն իր առաջին մրցաշրջանից հետո Մարկուսը սկսում է քիչ հայտավորվել թիմի հիմնական կազմում և 2012 թվականի սկզբում վերադառնում է հայրենիք, որտեղ կնքված կես տարի ժամկետ ունեցող վարձավճարային պայմանագրով սկսում է հանդես գալ «Վոլերենգայի» կազմում։ Մարտի 25-ին «Հյոուգեսունի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում[17]։ Մեկ շաբաթ անց Մարկուսը, գրավելով իր նախկին ակումբի՝ «Ստրյոմգոդսետի» դարպասը, հեղինակում է իր նորամուտային գոլը[18]։ Հուլիսի 22-ին «Ստաբեկի» դեմ խաղում Մարկուսը անպատվում է հակառակորդ թիմի երկրպագուներին, ինչի համար նույն թվականի օգոստոսին պատժվում է Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից[19][20]։ «Վոլերենգայի» կազմում Մարկուսն անցկացնում է 15 հանդիպում և դառնում է 8 գոլի հեղինակ։
2012 թվականի ամռանը Պեդերսենը կրկին վարձավճարային պայմանագիր է կնքում։ Մարկուսի նոր թիմն է դառնում «Օդենսեն»։ Սեպտեմբերի 2-ին «Կոպենհագենի» դեմ խաղում նորվեգացին կատարում է իր նորամուտը դանիական առաջնությունում[21]։ Սեպտեմբերի 30-ին «Օրհուսի» դեմ խաղում Պեդերսենը հեղինակում է իր նորամուտային գնդակը[22]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Մարկուսը լիարժեք պայմանագիր է կնքում «Օդենսեի» հետ[23]։
2013 թվականի ամռանը Մարկուսը վարձավճարային իրավունքներով տեղափոխվում է անգլիական «Բարնսլի»։ Օգոստոսի 24-ին «Բլեքբեռն Ռովերսի» դեմ խաղում Մարկուսը կատարում է իր նորամուտը Չեմպիոնշիպում[24]։ Իսկ օգոստոսի 31-ին կայացած «Հադերսֆիլդ Թաունի» դեմ խաղում Պեդերսենը հեղինակում է իր առաջին գնդակը անգլիական թիմի կազմում[25][26]։
Վարձավճարային պայմանագրի ժամկետի լրանալուց հետո Մարկուսը տեղափոխվում է «Բրան»[27][28]։ 2014 թվականի օգոստոսի 17-ին կայացած «Ռուսենբորգի» դեմ խաղում Պեդերսենը կատարում է իր նորամուտը նոր թիմի կազմում[29]։ Այդ նույն խաղում նորվեգացին նաև հեղինակում է իր առաջին գնդակը «Բրանի» կազմում։ 2015 թվականի ամառվանից Մարկուսը կրկին հանդես է գալիս «Ստրյոմգոդսետի» կազմում[3][30]։
Պեդերսենը հանդես է եկել Նորվեգիայի տարբեր տարիքայինների հավաքականներում[31]։ 2013 թվականի հունվարի 8-ին կայացած ՀԱՀ ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում նա կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում[32]։ Նոյեմբերի 15-ին Դանիայի ազգային հավաքականի դեմ խաղում Մարկուսը հեղինակում է իր առաջին գնդակը երկրի ազգային հավաքականի կազմում[33]։
2013 թվականի հունիսին Պեդերսենը հայտավորվում է Նորվեգիայի երիտասարդական հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Իսրայելում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը[34][35]։ Հունիսի 5-ին` բացման և առաջնության հյուրընկալողների դեմ խաղում Մարկուսը երկու գոլի հեղինակ է դառնում և փրկում է երկրի ազգային հավաքականին պարտությունից[36]։ Առաջնության շրջանակներում Մարկուսը նաև մասնակցում է նաև Իսպանիայի[37] և Անգլիայի[38] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։
Ակումբ | Մրցաշրջան | Դիվիզիոն | Լիգա | Գավաթ | Ընդհանուր | |||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
Համ-Կամ | 2007 | Առաջին դիվ. | 4 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
2008 | Թիփելիգա | 5 | 1 | 1 | 0 | 6 | 1 | |
Ընդհանուր | 9 | 1 | 1 | 0 | 10 | 1 | ||
Ստրյոմգոդսետ | 2009 | Թիփելիգա | 24 | 10 | 0 | 0 | 24 | 10 |
2010 | 16 | 7 | 3 | 4 | 19 | 11 | ||
Ընդհանուր | 40 | 17 | 3 | 4 | 43 | 21 | ||
Վիտես | 2010–11 | Էրեդիվիզի | 16 | 5 | 1 | 0 | 17 | 5 |
2011–12 | 9 | 0 | 2 | 1 | 11 | 1 | ||
2012–13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
2013–14 | 2 | 1 | 0 | 0 | 2 | 1 | ||
Ընդհանուր | 27 | 6 | 3 | 1 | 29 | 7 | ||
Վոլերենգա(վարձավճար) | 2012 | Թիփելիգա | 15 | 8 | 1 | 1 | 16 | 9 |
Օդենսե (վարձավճար) | 2012–13 | Սուպերլիգա | 24 | 7 | 2 | 5 | 26 | 12 |
Բարնսլի (վարձավճար) | 2013–14 | 18 | 2 | 1 | 0 | 19 | 2 | |
Բրան | 2014 | Թիփելիգա | 10 | 3 | 1 | 0 | 11 | 3 |
2015 | 9 | 3 | 1 | 1 | 10 | 4 | ||
Ընդհանուր | 19 | 6 | 2 | 1 | 21 | 7 | ||
Ստրյոմգոդսետ | 2015 | Թիփելիգա | 10 | 11 | 0 | 0 | 10 | 11 |
2016 | 19 | 8 | 3 | 3 | 22 | 11 | ||
Ընդհանուր կարիերայում | 177 | 65 | 15 | 15 | 192 | 80 |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուս Պեդերսեն» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |