![]() թուրքերեն՝ Metin Akdülger | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Բուրսա, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինեմատոգրաֆ, դերասան, մոդել, երաժիշտ և գրող |
Մեթին Աքդյուլգեր (թուրքերեն՝ Metin Akdülger, ապրիլի 10, 1988, Բուրսա, Թուրքիա), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության թուրք դերասան։ Մարմնավորել է Մուրադ IV սուլթանի դերը՝ «Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան» հեռուստասերիալում։
Մեթինը ծնվել է 1988 թվականի ապրիլի 10-ին Բուրսայում։ Նրա նախնիները Սալոնիկից գաղթած հույներ են եղել։ Հաջողությամբ ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Քոչի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժին։ Համալսարանում հետաքրքրվել է ֆուտբոլով, սակայն աստիճանաբար սկսել է ներգրավվել համալսարանական թատրոնի ներկայացումներում։ Մեթինը թատերական կուրսերի է հաճախել[1]։
Դերասանը խաղացել է թատերական չորս ներկայացումներում և կինոյի և հեռուստատեսության վեց դերերում։ 2016 թվականին մարմնավորում է օսմանյան սուլթան Մուրադ IV-ին՝ «Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան» հեռուստասերիալում[2]։
Մեթին Աքդյուլերը զբաղվում է բռնցքամարտով, սիրում դահուկավարել, հետաքրքրված է քայթսերֆինգով և լողով։ Կատարյալ տիրապետում է անգլերենի[3]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2011 | ֆ | Հերոս | Kahraman | |
2013-2015 | ս | Մակընթացություն | Medcezir | Օրքուն Ջիվանօղլու |
2014 | ֆ | Առանց ինձ | Bensiz | Նեջիփ |
2015 | ս | Տատեր և մայրեր | Analar ve Anneler | Թահսին Թուհրաջի |
2015 | ֆ | Կոտրված սրտերի բանկ | Kırık Kalpler Bankası | Թուրան |
2016 | ս | Հոյակապ Դար։ Քյոսեմ սուլթան | Muhteşem Yüzyıl Kösem | Մուրադ IV |
2018 | ս | Անհատականություն | Şahsiyet | Աթեշ Արբայ |
2019-2020 | ս | Աթիյէ | Atiye | Օզան Յըլմազ |
2020 | ս | Միակողմանի տոմս դեպի վաղը | Yarına Tek Bilet | Ալի |
2021 | ս | Ակումբ | Kulüp | Օրհան Շահին (Նիկո) |
2022 | ս | Իմ և աշխարհի միջև | Dünyayla Benim Aramda | Կենան |
|