Մելիտոն Բալանչիվաձե վրաց.՝ მელიტონ ანტონის ძე ბალანჩივაძე | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24 1862 (հունվարի 5 1863)[1] |
Ծննդավայր | Բանոջա, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 21, 1937[1][2] (74 տարեկան) |
Մահվան վայր | Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Քութայիս |
Քաղաքացիություն | Վրաստան և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | վրացերեն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1895) և Թբիլիսիի հոգևոր ճեմարան (1879) |
Երկեր | Q109469448? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և օպերային երգիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ջորջ Բալանչին և Անդրեյ Բալանչիվաձե |
Meliton Balanchivadze Վիքիպահեստում |
Մելիտոն Անտոնի Բալանչիվաձե (վրաց.՝ მელიტონ ანტონის ძე ბალანჩივაძე, 24 դեկտեմբերի, 1862, Բանոջա - 21 նոյեմբերի, 1937, Քութայիս), վրացի կոմպոզիտոր։ Հայտնի բալետմեյստեր Ջորջ Բալանչինի ու կոմպոզիտոր Անդրեյ Բալանչիվաձեի հայրը։
Մելիտոն Բալանչիվաձեն ծնվել է 1862 թվականի դեկտեմբերի 24-ին (նոր տոմարով՝ 1863 թվականի հունվարի 5-ին) Բանոջա գյուղում։ Սովորել է Քութայիսի հոգևոր ուսումնարանում, երգել է եկեղեցական երգչախմբում։ 1880 թվականին ընդունվել է Թիֆլիսի օպերային թատրոնի երգչախումբ։ 1889 թվականից սովորել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում։
1895-1917 թվականներին Ռուսաստանի քաղաքներում կազմակերպել է վրացական երաժշտության երգչախմբեր։
1918 թվականին Քութայիսում հիմնադրել է երաժշտական դպրոց։ 1921-1924 թվականներին եղել է Վրացական ԽՍՀ Լուսավորության ազգային կոմիտեի երաժշտական բաժնի վարիչ։
Ազգային օպերայի հիմնադիրներից ու վրացական առաջին օպերայի («Նենգ Դարեջանը» ըստ Ակակի Ծերեթելիի «Նենգ Թամարը» (1897[3]) պոեմի) հեղինակը[4]։
Մելիտոն Բալանչիվաձեն մահացել է 1937 թվականի նոյեմբերի 21-ին Քութայիսում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիտոն Բալանչիվաձե» հոդվածին։ |
|