Գյուղ | ||
---|---|---|
Մեծ Մանթաշ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ալեքսանդրապոլի գավառ և Արթիկի շրջան | |
Հիմնադրված է | 1828-1829 թ. | |
Մակերես | 27.6 կմ² | |
ԲԾՄ | 1960 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 2550[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | քրիստոնյաներ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 244[2] | |
Փոստային ինդեքս | 3016 | |
| ||
Մեծ Մանթաշ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզ-կենտրոնից (Գյումրի) 29 կմ հարավ-արևելք, մայրաքաղաքից (Երևան) 90 կմ հյուսիս-արևմուտք, Մանթաշ գետի հովտում։
Բնակիչները գաղթել են հիմնականում Խնուսի Չավուրմա և Բասենի Խորասան գյուղերից։
Մեծ Մանթաշի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 208 | 1278 | 1882 | 1754 | 1651[4] | 1834 | 1759 | 2247[5] | 2253 | 2550[1] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղն ունի 1884 թ.-ին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցի, «Սրբատեղ» և Սուրբ Սարգիս մատուռներ։
Արցախյան առաջին պատերազմին Մեծ Մանթաշի բնակիչներից մասնակցել է մոտ 30 մարդ։ Պատերազմի սկսվելուն պես գյուղացիները սկսում են կամավորագրվել և մեկնել ռազմաճակատ։
1990-ին գյուղում կազմավորվել է «Մանթաշ», կամավորական ջոկատը։ 1992-ի հունիսից ներառվել է Հատուկ գնդի Ապարանի վաշտի, 1994-ին՝ որպես առանձին վաշտ՝ գնդի 1-ին գումարտակի կազմում։
1990- 94-ին ջոկատը, վաշտը կամ նրա առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Նոյեմբերյանի և ԼՂՀ Լաչինի շրջանների, Բեոլաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատից ՀՀ «Արիություն» մեդալով պարգևատրվել է 4, «Մարտական գործողությունների համար»՝ 10, «Մարշալ Բաղրամյան-100»՝ 20 և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 6 ազատամարտիկ։
Արցախյան առաջին պատերազմին Մեծ Մանթաշը տվել է երեք զոհ` Հայկ Արամի Գալստյան, Սամվել Ալբերտի Եղոյան և Արայիկ Լենվերի Եղոյան։
Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղն 2016թ. ապրիլյան Քառօրյա պատերազմին երեք հերոս է տվել՝ Արգիշտի Գաբոյան, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյան՝ Մոնթե, սերժանտ Արման Անդրեասյան[6]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Մանթաշ» հոդվածին։ |
|
|