Միլե Կլոպչիչ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1905 |
Ծննդավայր | L'Hôpital |
Վախճանվել է | մարտի 19, 1984 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Մասնագիտություն | լեզվաբան, թարգմանիչ, բանաստեղծ և պարտիզան |
Քաղաքացիություն | ՀՍՖՀ և Ավստրո-Հունգարիա |
Անդամակցություն | Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Պարգևներ | |
Mile Klopčič Վիքիպահեստում |
Միլե Կլոպչիչ (սլովեն.՝ Mile Klopčič, նոյեմբերի 16, 1905, L'Hôpital - մարտի 19, 1984, Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ, սլովենացի և Հարավսլավիացի գրող և թարգմանիչ, ռուսական գրականության ժողովրդականացնող, բանասեր։ Մեկը սոցիալիզմի ներկայացուցիչներից՝ Սլովենիայի 1930-ական-1940-ական թվականների գրականության մեջ։
Ծնվել է աշխատավորի ընտանիքում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նրա ընտանիքը տեղափոխվել է Սլովենիա։ Ավարտել է Լյուբլյանայի ակադեմիան։ 1920 թվականին 15 տարեկան հասակում մտել է Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության շարքերը։ Հեղափոխական գործունեություն ծավալելու համար նրանք հաճախ հալածվում էին իշխանությունների կողմից։ Ալեքսանդր I արքայի կառավարման ժամանակ, որպես քաղաքական հակառակորդ բանտարկվել է։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Սլովենիայի ազգային-ազատագրական պայքարի գործիչներից։ Հետագայում՝ ազգային ազատագրության սլովենական կոմիտեի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ։
Պատերազմի ավարտից հետո սկսել է զբաղվել գրականական գործունեությամբ, հիմնականում կատարել է թարգմանություններ։ Նա սլովեներեն է թարգմանել նաև Հենրիխ Հեյնեի, Պուշկինի, Լերմոնտովի, Իվան Կռիլովի, Ալեքսանդր Բլոկի և Չուկովսկու ստեղծագործությունները։
Միլե Կլոպչիչը առավել հայտնի է Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ գրած ստեղծագործություններով, որտեղ ներկայացնում է արդյունաբերական աշխատողների և աշխատանքային երիտասարդության առօրյան։
«Բոցավառ շղթաներ» (1924), «Հասարակ երգեր» (1934) լիրիկական ժողովածուների հեղինակ։