Միխայիլ Յասնով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23 (հունիսի 5), 1906 |
Ծննդավայր | Q16638844?, Kolomensky Uyezd, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 23, 1991 (85 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե |
Ստորագրություն |
Յասնով Միխայիլ Ալեքսեևիչ (մայիսի 23 (հունիսի 5), 1906, Q16638844?, Kolomensky Uyezd, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն - հուլիսի 23, 1991, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1976)։ ՍՄԿԿ անդամ 1925 թվականից։
1925 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանին կից բանֆակը։ 1928-1930 թվականներին ծառայել է կարմիր բանակում։ 1930 թվականից ղեկավար աշխատանք է վարել Մոսկվայի շինարարական կազմակերպություններում։ 1938-1949 թվականներին՝ Մոսկվայի քաղսովետի գործկոմի նախագահի, 1949 թվականին՝ ՍՍՀՄ քաղաքային շինարարության մինիստրի տեղակալ։ 1950-1956 թվականներին՝ Մոսկվայի քաղսովետի գործկոմի նախագահ, 1956-1957 թվականներին՝ ՌՍՖՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ, 1957-1966 թվականներին՝ նախագահի առաջին տեղակալ։1966 թվականից՝ ՌՍՖՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ, 1967 թվականից՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ։ ՍՄԿԿ ԿԿ անդամ 1952 թվականից, 1956-1966 թվականներին՝ ՍՄԿԿ ԿԿ բյուրոյի անդամ ՌՍՖՍՀ-ի գծով։ ԽՍՀՄ III-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ 1950-1954 թվականներին՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի Միության սովետի նախագահ։
Պարգևատրվել է Լենինի 7 և այլ շքանշաններով։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 119)։ |