Միքայել Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 31, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասան, կաբարե արտիստ, կինոպրոդյուսեր, երգիչ և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Միքայել Մովսեսի Պողոսյան (մայիսի 31, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ, պրոդյուսեր, ՀՀ ժողովրդական արտիստ (2015)[1]։
Ծնվել է 1954 թվականին Երևանում։ 1971 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի կերամիկայի բաժինը։ 1979 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանական ֆակուլտետը։ 1976-1991 թվականներին աշխատել է Երևանի Կամերային թատրոնում, 1978-1992 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասան, 1982-1994 թվականներին խաղացել է Համազգային թատրոնում։ Հանդես է եկել «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ», «Արալեզ», «Կամո», «Երևան - Լոս Անջելես - Երևան», «Խաթաբալադա», «Բարի գալուստ» և այլ ներկայացումներում։ Այժմ անկախ ստեղծագործող է։
2002 թվականին Մինսկի «Լիստոպադ» միջազգային կինոփառատոնում ճանաչվել է լավագույն դերասան, 2004 թվականին արժանացել է Armenian Music Awards-ի մրցանակին՝ լավագույն սկավառակի համար, 2005 թվականին՝ Արքայազն Քլաուսի մրցանակին (Նիդերլանդներ)՝ երգիծանքի միջոցով ժողովրդավարության զարգացմանը նպաստելու համար, 2012 թվականին որպես լավագույն դերասան («Երևան ջան»)՝ «Հայակ» մրցանակի։ Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով (2009), Թեքեյան մշակութային միության մրցանակով՝ լավագույն երգիծական դերակատարումների համար (2011)։ «Եթե բոլորը…» ֆիլմին շնորհվել է Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի «Հայկական համայնապատկեր» ծրագրի գլխավոր մրցանակը (2012)։ Այդ ֆիլմի գլխավոր դերակատարման համար Պողոսյանն արժանացել է նաև Բուխարեստի ՄԿՓ-ի մրցանակին (2012)։
|