Յան Շտուրսա

Յան Շտուրսա
չեխ․՝ Jan Štursa
Ծնվել էմայիսի 15, 1880(1880-05-15)[1][2][3][…]
ԾննդավայրNové Město na Moravě[4][5][6][…]
Մահացել էմայիսի 2, 1925(1925-05-02)[7][1][2][…] (44 տարեկան)
Վախճանի վայրըՆոր ավան, Պրահա, Չեխոսլովակիա[8]
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
ԿրթությունՊրահայի գեղարվեստի ակադեմիա[6]
Մասնագիտությունքանդակագործ, համադրող, ուսուցիչ, նկարազարդող և մեդալագործ
ԱնդամությունMánes Union of Fine Arts?[6] և Չեխական գիտությունների և արվեստների ակադեմիա[6]
 Jan Štursa Վիքիպահեստում

Յան Շտուրսա (չեխ․՝ Jan Štursa, Նովո-Մեստո-նա-Մորավե, մայիսի 15, 1880(1880-05-15)[1][2][3][…], Nové Město na Moravě[4][5][6][…] - մայիսի 2, 1925(1925-05-02)[7][1][2][…], Նոր ավան, Պրահա, Չեխոսլովակիա[8]), չեխ քանդակագործ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1894-1898 թվականներին սովորել է Գորժիցայի քարտաշների և քանդակագործների դպրոցում, 1899-1903 թվականներին՝ Պրահայի Գեղարվեստի ակադեմիայում։ Կրել է սիմվոլիզմի ազդեցությունը։ Ստեղծել է մարդկային մարմնի գեղեցկության զգայական ընկալմամբ ներթափանցված արձաններ («Եվա», 1908 թ., Ազգային պատկերասրահ, Պրահա), սուր դրամատիկական գործեր («Վիրավորը», 1920-1921 թթ., նույն տեղում), բազմաթիվ մոնումենտալ-դեկորատիվ կոմպոզիցիաներ և հուշարձաններ («Աշխատանք» և «Մարդասիրություն» խմբաքանդակները Պրահայի Գլավկի կամրջի համար, 1911-1913 թթ., Ս. Չեխի հուշարձանը Պրահայում, 1921-1922 թթ.), արտահայտիչ դիմաքանդակներ («Բ. Նեմցովա», 1924 թ., Ազգային պատկերասրահ, Պրահա)։ Շտուրսայի աշխատանքները նպաստել են 20-րդ դարի չեխական ռեալիստական քանդակագործության զարգացմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Շտուրսա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 582