Յասմին Բելմադի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 26, 1976[1] |
Ծննդավայր՝ | Օբերվիլիե |
Վախճանի թիվ՝ | հուլիսի 18, 2009[2][1] (33 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Փարիզ |
Քաղաքացիություն՝ | Ֆրանսիա |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան |
IMDb։ | ID 0069289 |
Յասմին Բելմադի (ֆր.՝ Yasmine Belmadi, հունվարի 26, 1976[1], Օբերվիլիե - հուլիսի 18, 2009[2][1], Փարիզ), ալժիրյան ծագմամբ ֆրանսիացի կինո և հեռուստադերասան։
Յասմին Բելմադիը ծնվել է 1976 թվականի հունվարի 26-ին Ֆրանսիայի Օբերվիլե համայնքի Սեն Սեն Դենի դեպարտամենտում։ Մինչև 2000 թվականն ապրել է իր տատիկի և քրոջ հետ Սեն Դենի համայնքում, որից հետո տեղափոխվել են Փարիզ։
Բելմադին սկսել է իր դերասանական կարիերան 1998 թվականից Սեբաստիան Լիֆշիցի «Բաց մարմիններ» կարճամետրաժ ֆիլմում՝ խաղալով նույնասեռականի դեր։ Ֆիլմը բազմաթիվ քննադատությունների է ենթարկվել և 1998 թվականին արժանացել երկու մրցնակի՝ Բեռլինի կինոփառատոնի ժամանակ Kodak մրցանակին և Ժանա Վիգո մրցանակին՝ որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ։ Բելմադի մասնակցությամբ այլ հայտնի ֆիլմերից են Սեբաստեն Լիֆշիցի «Խելագարություն»-ը (2004), Ֆրանսուա Օզոնի «Քրեական սիրահարները»-ը (1999) և Յումբերա Բալսանի «Ավագ դպրոց»-ը (2003)։
2009 թվականին Յասմին Բելմադին գլխավոր դեր է խաղացել Նասիմ Ամաուշի «Մնաս բաով, Գարի» ֆիլմում, որը քննադատությունների շաբաթվա Գրան պրի է ստացել 2009 թվականի Կաննի 62-րդ միջազգային կինոփառատոնում։ «Մնաս Բարով, Գարի» ֆիլմը Ֆրանսիայի էկրաններին է հայտնվել 2009 թվականի հուլիսի 22-ին՝ Բելմադիի մահից 4 օր անց։ Բելմադին իր վերջին դերը խաղացել է Canal+ հեռուստաալիքի «Գիշերային Պիգալ» սերիալում, որի նկարահանումներն ավարտվել են 2009 թվականի հուլիսի 17-ին՝ իր մահից մեկ օր առաջ։
2009 թվականի հոլիսի 18-ին Յասմին Բելմադին «Գիշերային Պիգալ» սերիալի նկարահանումներից հետո մոտոռոլլերով դուրս է եկել տանից։ Երեկոյան 6-ին, դերասանը, նետելով ծխախոտը, չի կարողացել կառավարել և բախվել է Փարիզի Հենրիխ 6-րդի և Պոն դը Սյուլլիի ծառուղիների խաչմերուկի լուսասյանը։ Բելմադին տեղափոխել են Պիտե Սալպետրիեր հոսպիտալ, որտեղ և ստացված վնասվածքներից 33 տարեկանում մահացել է[3][4]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1998 | ֆ | Բաց մարմիններ | Les corps ouverts | Ռեմի |
1999 | ֆ | Ուղևերները | Les passagers | Լիտանի |
1999 | ֆ | Քրեական սիրահարները | Les amants criminels | Կարիմ |
1999 | հֆ | Սառը հեղ | Les terres froides | Ջամել |
1999 | ֆ | Կարևոր անկարգություն | Un dérangement considérable | Ջամել |
2001 | ֆ | Լօղազգեստով մարդիկ պարտադիր չէ՝ լինեն թեթևամիտ | Les gens en maillot de bain ne sont pas (forcément) superficiels | Ռաֆիկ |
2002-2003 | ֆ | Սամի | Sami | Մեխդի |
2002 | հֆ | Սամի, խաղազինվոր | Sami, le pion | Մեհդի |
2003 | ֆ | Օհ, այս աղջիկները | Filles uniques | երիտասարդ արաբ |
2003 | ֆ | Ո՞վ էսպանել Բեմբին | Qui a ai tué Bambi? | Սամի |
2003 | ֆ | Ավագ դպրոց | Grande école | առաջին աշխատող |
2004 | կֆ | Ուրիշի կողքով | De l'autre côté | ․ |
2004 | ֆ | Խելագարություն | Wild Side | Ջամել |
2005 | կֆ | Առավոտյան | Au petit matin | Իամին |
2006 | ֆ | Ֆրանսիական դրոշը արաբական երանգով | Beur blanc rouge | Բրահիմ |
2007 | ս | Համայնք | La commune | Ֆեյսալ Նաջար |
2008 | ֆ | Մեղավոր է | Coupable | Մերսե |
2009 | ֆ | Մնաս բարով, Գարի | Adieu Gary | Սամիր |
2009 | ս | Գիշերային Պիգալ | Pigalle, la nuit | Ջամիլ |
|