Յոաննա Բատոր լեհ.՝ Joanna Bator-Łukasiewicz | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1968[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Վալբժիխ, Լեհաստան |
Մասնագիտություն | լրագրող, գրող և սոցիոլոգ |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Վրոցլավի համալսարան |
Ժանրեր | արձակ |
Ուշագրավ աշխատանքներ | Sandy Mountain? |
Աշխատավայր | Institute of Philosophy and Sociology of the Polish Academy of Sciences?[2] |
Պարգևներ | |
Joanna Bator Վիքիպահեստում |
Յոաննա Բատոր ( լեհ.՝ Joanna Batorփետրվարի 2, 1968[1], Վալբժիխ, Լեհաստան), լեհ գրող, լրագրող, հրապարակախոս, ֆելիետոնիստ, ֆեմինիստ։
Յոաննա Բատորը մշակութաբանություն է սովորել Վարշավայի համալսարանում։ Ավարտել է նաև Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Հասարակական գիտությունների դպրոցը։ Նրա փիլիսոփայության դոկտորականը Լեհաստանում առաջիններից մեկն էր, որը նվիրված էր ֆեմինիստական տեսությունների և բանավեճերի փիլիսոփայական ասպեկտներին, որոնք վարել են ֆեմինիստուհիները հոգեվերլուծությամբ և պոստմոդեռնիզմով։
1999-2008 թվականներին Յոաննա Բատորն աշխատել է Լեհաստանի գիտությունների ակադեմիայում, 2007 թվականից մինչև 2011 թվականը դասավանդել է նաև Լեհաստանի և Ճապոնիայի համակարգչային տեխնոլոգիաների բարձրագույն դպրոցում և Վարշավայի այլ բուհերում։ Նա ճապոնական մշակույթի երկրպագու է։ Երկու տարի Ճապոնիայում լինելուց հետո հրապարակել է իր «Ճապոնական հովհար» (2004, 2011) գիրքը։ 2005 թվականին արժանացել է հրատարակիչների և Բեատա Պավլյակի անվան մրցանակների։
2011 թվականից Յոաննա Բատորը իր ժամանակը նվիրել է բացառապես գրքեր գրելուն։ Նրա առաջին «Կինը» (2002) գիրքը նրան հաջողություն չի բերել, բայց երկրորդ վեպը՝ «Ավազե լեռ» (2009), հաջողություն է բերել Լեհաստանում և արտերկրում, որին հաջորդել է «Խմուրդալիա» (2010) գիրքը։ Հաջորդը դարձել է «Դա մութ է, գրեթե գիշեր» վեպը (2012)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոաննա Բատոր» հոդվածին։ |
|