Յոսիպ Կոզարաց | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 18, 1858[1][2] |
Ծննդավայր | Վինկովցի, Vukovar-Srijem |
Վախճանվել է | օգոստոսի 21, 1906[1][3][2] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Կոպրիվնիցա, Խորվաթիա |
Գերեզման | Vinkovci City Cemetery |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
![]() |
Յոսիպ Կոզարաց (խորվ.՝ Josip Kozarac, մարտի 18, 1858[1][2], Վինկովցի, Vukovar-Srijem - օգոստոսի 21, 1906[1][3][2], Կոպրիվնիցա, Խորվաթիա), խորվաթ գրող[4]։ Խորվաթիայի ամենահայտնի արձակագիրներից, վիպագիրներից ու բանաստեղծներից մեկն է։
Յոսիպ Կոզարացը ծնվել է 1858 թվականի մարտի 18-ին Վինկովցի քաղաքում, որտեղ ավարտել է տարրական դպրոցն, ապա հաճախել գիմնազիա։ Գիմնազիայում սովորելը նրա համար շատ դժվար է եղել, բայց կարողացել է ավարտել այն։
Գիմնազիան ավարտելուց հետո Յոսիպ Կոզարացը սովորելու համար տեղափոխվել է Վիեննա և ընդունվել քոլեջ։ Նա հաճախ է գնացել քաղաքի ծայրամասերը, ժամանակ անցկացրել բնության գրկում՝ պարզապես դիտելով շրջապատող աշխարհի կյանքը, որը ընթանում էր իր շուրջը։ 1879 թվականին Կոզարացն ավարտել է քոլեջը որպես լավագույն աշակերտ։ Այդ ժամանակ էլ նա սկսել է բանաստեղծություններ գրել՝ զարգացնելով իր գրական տաղանդը։ Հոր հանկարծակի մահը մեծ ազդեցություն է թողել նրա հետագա ստեղծագործության վրա։ Մնալով ապրելու մոր հետ՝ Յոսիպ Կոզարացն սկսել է գրել պատմվածքներ ու վեպեր և ավելի է նվիրվել իր աշխատանքին։
Լինելով անտառտնտեսության բնագավառի լավագույն մասնագետներից մեկը տարածաշրջանում՝ նա ընդլայնել է իր աշխատանքի ոլորտն ու այցելել բազմաթիվ բնակավայրեր։ 1896 թվականից մինչև 1898 թվականը եղել է «Šumarskog lista» ամսագրի խմբագիր։ Նա գրել և հրատարակել է հոդվածներ, որոնք բոլորը կապված են եղել նրա աշխատանքի հետ։ Աստիճանաբար նա դարձել է ամբողջ Եվրոպայում հարգանք վայելող մասնագետ, բայց իր ներդրումն ունենալով Խորվաթիայի անտառտնտեսության բնագավառում՝ որոշել է թողնել աշխատանքն ու նվիրվել այլ նախաձեռնությունների, այդ թվում նաև գրականությանը։
Թեև Յոսիպ Կոզարացը հիմնականում գրել է բնության մասին, բայց նկարագրել է նաև այն խնդիրները, որոնց բախվել են խորվաթ գյուղացիները, կյանքի ու շրջակա միջավայրի վերաբերյալ նրանց ունեցած հայացքները։ Այսպես, Կոզարացը հայտնի է եղել որպես ամենաազնիվ խորվաթ գրողներից մեկը, որովհետև իր պատմվածքներում ցույց է տվել իրականությունն այնպես, ինչպես այն եղել է, նկարագրել է խնդիրներն ու առաջարկել լուծումներ դրանց համար[5]։
Յոսիպ Կոզարացը մահացել է 1906 թվականի օգոստոսի 21-ին 48 տարեկանում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոսիպ Կոզարաց» հոդվածին։ |
|