Նապոլեոնյան | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1912 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա, Մաթիլդա Գեդինգս Գրեյ և Մաթիլդա Գեդինգս Գրեյ հիմնադրամի հավաքածու |
Հավաքածու | Մաթիլդա Գեդինգս Գրեյ հիմնադրամի հավաքածու և Մետրոպոլիտեն թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, արծնապակի, ալմաստ, թավիշ, սատին, պլատին, gouache painting? և Փղոսկր |
Բարձրություն | 11,7 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Նապոլեոնյան» (ռուս.՝ Наполеоновское), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում[1] Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1912 թվականին[2] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը[3] Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[4]։ Ձուն պատրաստվել է ի նշանավորումն 1812 թվականին տեղի ունեցած Հայրենական պատերազմի հաղթանակի և Բորոդինոյի ճակատամարտի հարյուրամյակի[5]։
Այսօր «Նապոլեոնյան» կայսերական ոսկերչական ձուն պատկանում է Մաթիլդա Գեդդինգս Գրեյի (անգլ.՝ Matilda Geddings Gray Foundation) ֆոնդին և 2011 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը ցուցադրվելու է Մետրոպոլիտեն թանգարանում[6] (Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)։
«Նապոլեոնյան» կայսերական ոսկերչական ձուն պատրաստված է դեղին ոսկուց։ Այն պատված է զմրուխտե կանաչ էմալով՝ զարդարված սուտակներով, ադամանդներով, թավիշով, մետաքսով[7]։ Ձվի մակերեսին տեղադրված են երկգլխանի արծիվներ և հաղթանշանի պատկերներ։ Ձվի գագաթին ադամանդ է տեղադրված, որի տակ պատկերված են Մարիա Ֆեոդորովնայի թագն ու միացագիրը[3]։
«Նապոլեոնյան» ոսկերչական ձվի անակնկալը շիրման է՝ վեց տարբեր մանրանկարից բաղկացած[4]։ Մանրանկարներում պատկերված են զորագնդերի ներկայացուցիչներ, որոնց պատվավոր գնդապետը եղել է կայսրուհին[2]։ Շիրման պատրաստված է դեղին ոսկուց, ադամանդներից, պլատինից, թափանցիկ զմրուխտե և ոչ թափանցիկ սպիտակ էմալից։ Դիմանկարները նկարված են գուաշով՝ փղոսկրի վրա։ Թագուհու միացագիրը զարդարում է մանրանկարների հակառակ երեսները։ Շիրմայի առանձին մասերն իրար են միացած առանցքներով, որոնք իրենցից ներկայացնում են կացիններ[5]։
Նիկոլայ II կայսրը «Նապոլեոնյան» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է մորը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ 1912 թվականին՝ Զատկի տոնին։
1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։
1930 թվականին ձուն գնում է Արմանդ Համմերը և տեղափոխում Նյու Յորք[7]։ 1951 թվականից պատկանել է Մաթիլդա Հեդդինգս Գրեյին։ 1972 թվականից՝ նրա անվան ֆոնդին։ Այսօր ցուցադրվում է Մետրոպոլիտեն թանգարանում։
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite web}}
: Missing or empty |title=
(օգնություն)