Նարգիզ | |
---|---|
![]() Նարգիզ Զակիրովան Սամարայում համերգի ժամանակ, 2014 թվական | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Наргиз Nargiza |
Ի ծնե անուն | Նարգիզ Պուլատի Զաքիրովա (Մորդուխաևա) Наргиз Пулатовна Закирова (Мордухаева) Nargiz Zokirova |
Նաև հայտնի է որպես | Bella Lugozi |
Ծնվել է | 1970 թվական հոկտեմբերի 6 Տաշքենդ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռոք, ֆոլկ-ռոք |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Monolith Records և Payner |
Կապված | Մաքսիմ Ֆադեև |
Կայք | nargiz.com |
![]() |
Նարգիզ Պուլատի Զաքիրովա (ուզբ.՝ Nargiz Zokirova, ծնվել է 1970 թվականի հոկտեմբերի 6-ին, Տաշքենդ, Ուզբեկիստան), ուզբեկական ծագումով երգչուհի, 1995-2013 թվականներին բնակվել է ԱՄՆ-ում։
Նարգիզը ծնվել է 1970 թվականի հոկտեմբերի 6-ին Տաշքենդում, Ուզբեկիստանում հայտնի երաժշտական ընտանիքում[1]։ Մայրը՝ Լուիզա Քարիմի Զաքիրովան, 1960-1970-ական թվականներին հայտնի էստրադային երգչուհի, ով ելույթ է ունեցել, մասնավորապես, իր եղբոր՝ Բատիր Զաքիրովի հետ դուետով[2]։ Նարգիզի հայրը՝ Պուլատ Սիոնի Մորդուխաև, Բուխարայի հրեա, հարվածային գործիքների նվագող համույթում, որը ղեկավարում էր Բատիր Զաքիրովը։ Հոր ծանր հիվանդությունը խանգարեց Նարգիզին մասնակցություն ունենալ «Ձայն» («Голос») հեռուստածրագրի 2012 թվականի առաջին քասթինգին[3]։ Նարգիզի հայրը մահանում է 2013 թվականի ապրիլին[4]։
4 տարեկան հասակում Նարգիզն առաջին անգամ ելույթ է ունենում բեմի վրա։ 15 տարեկանում Նարգիզը «Հիշիր ինձ» («Помни меня») երգով (երաժշտությունը՝ Ֆարուխ Զաքիրովի, տեքստի հեղինակ՝ Իլյա Ռեզնիկ[5], նախապես ձայնագրված երգչուհու կողմից «Հարսնացուն Վուադիլից» (ուզբ.՝ «Vodiyllik kelin», ռեժիսոր Ալի Խամրաև) ֆիլմի համար մի քանի երգերի հետ միասին), հայտնվում է «Յուրմալա»-86 երգի փառատոնում, որտեղ արժանանում է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին[6]։ Սովորել է հանրապետական կրկեսային ուսումնարանի էստրադային բաժնում[7]։ Հաջողությամբ ելույթներ է ունեցել սեփական խմբի հետ։ 1995 թվականին ծնողների և դստեր հետ տեղափոխվել է ԱՄՆ, Նյու Յորք։ Էմիգրացիայից հետո առաջին տարիներին աշխատել է խանութում, վիդեոսալոնում, դաջվածքի սալոնում, ելույթներ է ունեցել ռեստորաններում։ 2001 թվականին ձայնագրում է էթնո ոճով ալբոմ՝ «Ոսկե վանդակ» («Золотая клетка»), որը հրատարակվել է «Sweet Rains Record» ընկերության կողմից համացանցում։ Երգել է տարբեր խմբերում։ Այժմ ելույթ է ունենում որպես մենակատար։
2013 թվականին հաջողությամբ հաղթահարում է ամերիկյան «X-Factor»-ի նախընտրական երեք փուլերը, սակայն նրանից հետո, երբ կազմակերպիչները չեն զանգահարում, ուղևորվում է ռուսական «Ձայն» հեռուստատեսային նախագիծ[8]։ Նարգիզը տպավորում է բոլոր չորս մրցավարներին, սակայն նախընտրում է Լեոնիդ Ագուտինի թիմը[9]։ 2013 թվականի դեկտեմբերի 20-ին դուրս է գալիս մրցույթի եզրափակիչ[10]։ Զբողեցնում է երկրորդ հորիզոնականը, զգալիորեն զիջելով Սերգեյ Վոլոչկովին։ Սակայն ինքը՝ երգչուհին, հաշվում է, որ «Ես չհաղթեցի, ես հաղթանակ տարա»[11]։
2014 թվականի ապրիլից Նարգիզը համագործակցում է պրոդյուսեր և երգահան Մաքսիմ Ֆադեևի հետ։ Երաժիշտը նրա համար գրում է դեբյուտային մենակատարային «Ես քոնը դեմ» («Я - не твоя») սինգլը, որը թողարկվում է հուլիսի 3-ին։ Հոկտեմբերին կայանում է սինգլի տեսահոլովակի առաջնադիտումը, ուրում երգչուհին նկարահանվել էր իր ամուսին Ֆիլիպ Բալզանոյի հետ[12]։
2014 թվականի հուլիսին Նարգիզը արժանանում է «Սանկտ Պետերբուրգի սպիտակ գիշերները» (ռուս.՝ «Белые ночи Санкт-Петербурга») Միջազգային երաժշտական փառատոնի Գրան-Պրի մրցանակին[13]։ Փառատոնում երգչուհին հանդես էր գալիս որպես Ռուսաստանի ներկայացուցիչ[14]։ Նույն թվականի նոյեմբերին եթեր է հեռարձակվում «Էքստրասենսների պայքար» («Битва экстрасенсов») հառուստաշոուն Նարգիզի մասնակցությամբ՝ որպես փորձարկվող[15]։
2015 թվականի փետրվարի սկզբին Նարգիզը թողարկում է իր երկրորդ ալբոմը, որը ստանում է «Դու իմ քնքշությունն ես» («Ты - моя нежность») անվանումը։ Ստեղծագործությունների հեղինակն է Մաքսիմ Ֆադեևը։
Ալբոմ | Նշումներ |
---|---|
The Golden Cage |
|
Alone |
|
Шум сердца |
|
Թվական | Սինգլ | Ալբոմ |
---|---|---|
2006 | «Alla» | |
2008 | «Land» | |
2014 | «Я — не твоя» | |
2015 | «Ты — моя нежность» | |
«Я не верю тебе!» | ||
2016 | «Беги» | |
«Вдвоём» (feat. Մաքսիմ Ֆադեև) | ||
«С любимыми не расставайтесь» (Մաքսիմ Ֆադեևի հետ) |
||
2017 | «Я буду всегда с тобой» | |
«Верните память» | ||
2018 | «Нелюбовь» | |
«Прощай, любимый город» | ||
2019 | «Rebel» |
Տարի | Տեսահոլովակ | Ռեժիսոր | Ալբոմ |
---|---|---|---|
2006 | «Alla» | ||
2008 | «Land» | ||
2014 | «Я — не твоя» | ||
2015 | «Ты — моя нежность» | ||
«Я не верю тебе!» | |||
2016 | «Беги» | ||
«Вдвоём» (feat. Մաքսիմ Ֆադեև) | |||
«С любимыми не расставайтесь» |
|||
2017 | «Я буду всегда с тобой» |
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
{{cite web}}
: More than one of |archivedate=
and |archive-date=
specified (օգնություն); More than one of |archiveurl=
and |archive-url=
specified (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նարգիզ Զակիրովա» հոդվածին։ |
|