Նիկոդեմ Կարո

Նիկոդեմ Կարո
գերմ.՝ Nikodem Caro
Ծնվել էմայիսի 23, 1871(1871-05-23)[1]
Լոձ, Piotrków Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 27, 1935(1935-06-27)[1] (64 տարեկան)
Հռոմ, Իտալիա
ԳերեզմանՑյուրիխ
Քաղաքացիություն Լեհաստան և  Գերմանիա
Մասնագիտությունքիմիկոս, ձեռնարկատեր և համալսարանի դասախոս
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Association of German Engineers?
Ալմա մատերՌոստոկի համալսարան և Բեռլինի տեխնիկական համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[2]
Պարգևներ
 Nikodem Caro Վիքիպահեստում

Նիկոդեմ Կարո (գերմ.՝ Nikodem Caro, մայիսի 23, 1871(1871-05-23)[1], Լոձ, Piotrków Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 27, 1935(1935-06-27)[1], Հռոմ, Իտալիա), գերմանացի քիմիկոս և ձեռնարկատեր, քիմիայի դոկտոր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից անդամ (1925)[3][4][5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լեհաստանում և Վերին Սիլեզիայում բնակվող հայտնի հրեական ընտանիքում։ 1888 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Բեռլինի տեխնիկական համալսարանի քիմիական ֆակուլտետը։ 1891 թվականից Բեռլին-Շառլոտենբուրգի տեխնիկական ուսումնարանի քիմիկոս էր[6]։

Հաջորդ տարի Ռոստոկի համալսարանում ստացել է դոկտորի աստիճան, այնտեղ աշխատել է որպես դոցենտ։

Գործընթացը, որը նա մշակել է Ադոլֆ Ֆրանկի հետ կարբիդներից ցիանիդային միացությունների արտադրության համար, արտոնագրվել է 1895 թվականի մարտի 31-ին։ Տնտեսական շահագործման և ցիանիդի հետագա հետախուզման նպատակով Կարոն Ադոլֆ Ֆրանկի հետ հիմնել է «Cyanidgesellschaft mbH» ընկերությունը։

Կարո-Ֆրանկ ձեռնարկության մշակումներն ու արտադրանքը նպաստել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերի կողմից օգտագործվող քիմիական զենքի արտադրությանը։ Պատերազմից հետո նա դարձել է «Bayerische Stickstoffwerke AG» բավարական քիմիական ընկերության առաջին նախագահը։

1933 թվականին նացիստների իշխանության գալուց հետո Կարոն լքել է Գերմանիան և Շվեյցարիայի տարածքով գաղթել Իտալիա։ ՄԱհացել է 1935 թվականին Հռոմում։ Թաղված է Ցյուրիխում։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հետազոտությունները եղել են կալցիումի կարբիդի և ացետիլենի ստացման բնագավառում, որոնց արտադրությունը մեծ նշանակություն ուներ գերմանական քիմիական արդյունաբերության համար։

Նա առաջարկել է կալցիումի կարբիդի փորձարկման մեթոդ (Կարոյի մեթոդ), որը 1890-ական թվականներին դարձել է Գերմանական ստանդարտի պաշտոնական տեխնոլոգիական գործընթաց։ Պրոֆեսոր Ադոլֆ Ֆրանկի հետ համագործակցելով 1895 թվականին մշակել է ազոտը կալցիումի կարբիդի հետ հակազդման միջոցով կալցիումի ցիանամիդ ստանալու համար ազոտի ամրագրման մեթոդ, և առաջարկել վառարաններ ցիանամիդի արտադրության համար (Ֆրանկ-Կարո վառարաններ), ինչպես նաև փորձեր տորֆից գազի հիդրատացման և գազիֆիկացման վերաբերյալ։

Մեծ թվով արտոնագրերի հեղինակ է։ Հեղինակել է նաև մի շարք տպագիր աշխատություններ, այդ թվում՝ «Ացետիլենի ձեռնարկ» (1904

Հայտնի է ամոնիակի կատալիտիկ օքսիդացման, տորֆի գազաֆիկացման վերաբերյալ իր աշխատություններով։ Մշակել է ցիանամիդային ազոտի ֆիքսման մեթոդը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #117673366 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Каро Н.. - Общая информация». www.ras.ru. Վերցված է 2022 թ․ հունվարի 26-ին.
  4. «Zawartość Słownika». web.archive.org. 2007 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 26-ին.
  5. «Chemist's Biographies». rschg.qmul.ac.uk. Վերցված է 2022 թ․ հունվարի 26-ին.
  6. Vogel, J. H. (Johann Heinrich); Caro, N. (Nikodem); Ludwig, A. (Anton) (1904). Handbuch für acetylen in technischer und wissenschaftlicher Hinsicht. University of California. Braunschweig, F. Vieweg und Sohn.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոդեմ Կարո» հոդվածին։