Նիկոլայ Սեմյոնովիչ Գոլովանով (հունվարի 21, 1891(1891-01-21)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 28, 1953(1953-08-28)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային դիրիժոր, դաշնակահար, կոմպոզիտոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948)։
1914 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1948—1953 թվականներին Մեծ թատրոնի գլխավոր դիրիժորն էր։ 1925 թվականից Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (օպերային և նվագախմբային դասարանների ղեկավար)։ Գոլովանովիի ղեկավարությամբ Մոսկվայում առաջին անգամ կատարվել են Արամ Խաչատրյանի սյուիտը «Գայանե» բալետից (1943), Հարությունյանի «Հանդիսավոր ներբող և քայլերգ»-ը (1947)։ Գրել է երկու օպերա, ռոմանսներ, սիմֆոնիա, խմբերգեր։
- ԽՍՀՄ պետական մրցանակ - 1946
- ԽՍՀՄ պետական մրցանակ - 1949
- ԽՍՀՄ պետական մրցանակ - 1950
- ԽՍՀՄ պետական մրցանակ - 1951
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 148)։
|