Նիկոլայ Սեմաշկո ռուս.՝ Николай Александрович Семашко | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 8 (20), 1874[1] կամ սեպտեմբերի 20, 1874[1] |
Ծննդավայր | Q16021693?, Yeletsky Uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 18, 1949[2][1] (74 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Կազանի Դաշնային համալսարան, Կազանի կայսերական համալսարան և Q16648126? |
Մասնագիտություն | բժիշկ և պետական գործիչ |
Աշխատավայր | Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարություն և Կարմիր խաչի միջազգային կոմիտե |
Զբաղեցրած պաշտոններ | Ժողովրդական կոմիսարների խորհուրդ |
Կուսակցություն | ԽՄԿԿ և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | All-Union Society of Old Bolsheviks? |
![]() |
Նիկոլայ Ալեքսանդրովիչ Սեմաշկո (ռուս.՝ Николай Александрович Семашко, սեպտեմբերի 8 (20), 1874[1] կամ սեպտեմբերի 20, 1874[1], Q16021693?, Yeletsky Uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 18, 1949[2][1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային քաղաքական-կուսակցական գործիչ, խորհրդային առողջապահության կազմակերպիչներից, ԽՍՀՄ բժշկական (1944) և ՌԽՖՍՀ մանկավարժական (1945) գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս, Կոմունիստական կուսակցության անդամ (1893)։
Սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում (1891-1895)։ 1895 թվականին, հեղափոխական շարժմանը մասնակցելու համար ձերբակալվել և աքսորվել է։ Ավարտել է Կազանի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1901)։
Մինչև 1904 թվականը, որպես բժիշկ, աշխատել է Օրյոլի և Սամարայի նահանգներում։ 1904 թվականից աշխատել է ՌԱԴԲԿ Նիժնի Նովգորոդի կոմիտեում, 1905 թվականի հեղափոխական իրադարձությունների ժամանակ եղել է Սորմովոյի գործարանի գործադուլի կազմակերպիչներից, որի համար վերստին ձերբակալվել է։ 1906 թվականին տարագրվել է Շվեյցարիա (Ժնև), որտեղ առաջին անգամ հանդիպել է Վլադիմիր Լենինին։ 1907 թվականի Սեմաշկոն Ժնևի բոլշևիկյան կազմակերպությունից մասնակցել է II Ինտերնացիոնալի Շտուտգարդի կոնգրեսի աշխատանքներին։ 1908 թվականին բոլշևիկյան արտասահմանյան կենտրոնի հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ մինչև 1910 թվականը եղել է ՌՍԴԲԿ Կենտկոմի արտասահմանյան բյուրոյի քարտուղարը, մասնակցել Լոնժյումոյի կուսակցական դպրոցի գործունեությանը (1911)։ 1912 թվականին Պրահայում կայացած ՌՍԴԲԿ VI համառուսաստանյան կոնֆերանսում Սեմաշկոն հանդես է եկել «բանվորների ապահովագրության հարցի մասին» զեկուցումով։
1913 թվականին Սերբիայում և Բուլղարիայում մասնակցել է սոցիալ–դեմոկրատական շարժմանը։ 1914 — 1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմի սկզբին ներկալվել է։ 1917 թվականի սեպտեմբերին վերադարձել է Մոսկվա և բոլշևիկյան ֆրակցիայի կողմից ընտրվել Պյատնիցկիի շրջանային վարչության նախագահ։ Եղել է ՌՍԴԲԿ VI համագումարի պատգամավոր, մասնակցել Մոսկվայի հոկտեմբերյան զինված ապստամբության նախապատրաստմանը, կազմակերպել նրա մասնակիցների բժշկական օգնության գործը։ Սեմաշկոն 1918—1930 թվականներին եղել է ՌՍՖՄՀ առողջապահության առաջին ժողկոմը։ 1921 -1949 թվականներին՝ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետի սոցիալական հիգիենայի ամբիոնի պրոֆեսոր, վարիչ։ 1930 —1936 թվականներին միաժամանակ աշխատել է Համամիութենական ԿԳԿ-ում, եղել դրա նախագահության անդամ, մանկական հանձնաժողովի նախագահ։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 279)։ ![]() |