Գյուղ | |||
---|---|---|---|
Նոյակերտ | |||
ռուս.՝ Халиса ադրբ.՝ Xalisa | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արարատի մարզ | ||
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան | ||
Այլ անվանումներ | Խալիսա | ||
Մակերես | 15,99 կմ² | ||
ԲԾՄ | 820 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼1634 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Նոյակերտ (նախկին անվանումը՝ Խալիսա), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Արարատ քաղաքից մոտ 2 կմ հարավ-արևմուտք։ Նոյակերտ է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նոյակերտի մշտական բնակչությունը կազմել է 1634, առկա բնակչությունը՝ 1552 մարդ[2]։ Մինչև 1918 թ. եղել է ադրբեջանաբնակ[3], այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[4]։ 1988-1989 թթ. գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթած հայերի կողմից։
Նոյակերտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Գյուղն ունի միջնակարգ դպրոց և մանկապարտեզ։
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ և անասնապահությամբ։
|