Գյուղ | ||
---|---|---|
Նորաշեն | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Տաշիր (համայնք) | Տաշիր համայնք[1] | |
ԲԾՄ | 1575 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1201[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | նորաշենցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Նորաշեն, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է ծովի մակերևույթից 1575 մ բարձրության վրա։ 2017 թվականից մտնում է Սարչապետ համայնքի կազմի մեջ։
Գյուղից 5 կմ հարավ գտնվում է մ.թ.ա. V-VI դարերի ամրոց, որն ունեցել է աշտարակներ։ 2014 թվականին գյուղի կենտրոնում կառուցվել է կաթողիկե եկեղեցի։
Գյուղի բնակիչների նախնիներն այստեղ են եկել 1830-ական թվականներին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառից և սկզբում բնակություն են հաստատել Միխայլովկա գյուղի մոտ։ Սակայն արոտվայրերի և խոտհարքների համար ռուս մոլոկանների հետ ունեցած մշտական խնդիրների պատճառով փոխարքա Վորոնցով-Դաշկովի նախաձեռնությամբ 1905 թվականին վերաբանկվում են և Կարսից 6 կմ հեռավորությամբ հիմնում են Դաշկով նոր գյուղը։ 1918 թվականին սկսված թուրքական ինտերվենցիայի հետևանքով կրկին գաղթում են և հիմնավորվում այսօրվա գյուղի եզրին գտնվող հին գյուղատեղում։ Կարսը Հայաստանի Առաջին Հանրապետությանը վերադարձվելուց հետո կրկին վերադառնում են Դաշկով գյուղ։ 1920 թվականի նոր թուրքական ինտերվենցիայի հետևանքով կրկին գաղթում են և 1924 թվականին հիմնում են ներկայիս գյուղը։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նորաշենի մշտական բնակչությունը կազմել է 1201, առկա բնակչությունը՝ 948 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 365 | 508 | 862 | 1301 | 1803 | 1979 | 2014 | 2014 | 1763 | 1201[2] |
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ։
|