Գյուղ | ||
---|---|---|
Շաղիկ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ամասիայի շրջան | |
Այլ անվանումներ | Ղարաբուլաղ | |
Մակերես | 5.3 կմ² | |
ԲԾՄ | 2050 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 133[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Շաղիկ (նախկին անվանումը՝ Ղարաբուլաղ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 30 կմ հյուսիս-արևմուտք, Արփի լճի հարավարևմտյան ափին։ Շաղիկ է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին[2]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Շաղիկի մշտական բնակչությունը կազմել է 88, առկա բնակչությունը՝ 100 մարդ[3]։ Նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], որոնք հեռացել են Ադրբեջան 1989 թ. հունվար-հունիսին[5]։ Դրանց փոխարեն 1989-1990 թթ. գյուղում բնակություն են հաստատել Վրաստանի Նինոծմինդայի շրջանից և Բաղրամյանի շրջանի Դալարիկ գյուղից տեղափոխված հայեր[5]։
Շաղիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տարի | 1886 | 1897 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 185 | 302 | 145 | 217 | 239 | 180 | 85 | 88[3] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և երկրագործությամբ։
Շաղիկում կա “Ոսկե ժամ” եկեղեցի, իսկ արևմտյան կողմում է գտնվում Հենաց բերդը։