Գյուղ | |||
---|---|---|---|
Շատջրեք | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Վարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Ղոշաբուլաղ | ||
ԲԾՄ | 2025 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼466 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 1621 | ||
|
Շատջրեք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։
Գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 4 կմ հարավ-արևելք, Մասրիկի դաշտում, ծովի մակարդակից մոտ 2000 մ բարձրության վրա։
Նախկինում Ղոշաբուլաղ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Վարդենիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։ Վերանվանվել է Շատջրեք 1991 թ. ապրիլի 3-ին[3]
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Շատջրեքի մշտական բնակչությունը կազմել է 466, առկա բնակչությունը՝ 391 մարդ[4]։ Մինչև 1989 թ. գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][5], այնուհետ` Ադրբեջանի Գերանբոյի շրջանից բռնագաղթած հայերով[6]։ Շատջրեքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
|