Գյուղ | |||
---|---|---|---|
Շենավան | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի մարզ | ||
Համայնք | Մեծամոր (համայնք) | Մեծամոր համայնք[1] | ||
Գյուղապետ | Արթուր Մկրտչյան | ||
Մակերես | 9.6 կմ² | ||
ԲԾՄ | 890 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼1423 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | շենավանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (237)[3] | ||
Փոստային ինդեքս | 0940[4] | ||
|
Շենավան (նախկին անվանումը՝ Քյալագարխ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում, Արմավիր քաղաքից մոտ 12 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 890 մ բարձրության վրա։
Նախկինում Քյալագարխ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Էջմիածնի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Էջմիածնի գավառի, իսկ 1930 թվականից` Հոկտեմբերյանի (մինչև 1935 թվականը՝ Ղուրդուղուլիի) շրջանի։ Վերանվանվել է Շենավան 1946 թ. ապրիլի 4-ին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Արմավիրի մարզի մեջ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Շենավանի մշտական բնակչությունը կազմել է 1423, առկա բնակչությունը՝ 1384 մարդ[5]։ 1831 թվից ի վեր բնակիչները գրեթե ամբողջությամբ հայեր են[6], որոնց նախնիների մի մասը գաղթել է Սուրմալուից, Թալինից և այլ տեղերից[7]։ Շենավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։
|