Գյուղ | |||
---|---|---|---|
Շենավան | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Սպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1] | ||
ԲԾՄ | 1700 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼402 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Շենավան, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։
Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 21 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը գտնվում է Շենավան գետի ափին՝ ծովի մակերևույթից 1500 մ բարձրության վրա։
Նախկինում Ղզլորան անվան տակ մտել է Ցարական Ռուսաստան Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Ղարաքիլիսայի, ապա Սպիտակի (մինչև 1949 թ.` Համամլուի) շրջանների։ Վերանվանվել է Շենավան 1946 թ. ապրիլի 26-ին[3]։ 1995 թվականից մտնում ՀՀ Լոռու մարզի մեջ։
Գյուղը խիստ տուժել է 1988 թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ. ավերածություններ են տեղի ունեցել գյուղի տների 80%-ում, զոհվել է 31 մարդ[3]։
Գյուղն ունի եկեղեցի (5-19 դդ.)։ Գյուղի հյուսիսային մասում գտնվում է Կարմիր ավերակներ գյուղատեղին (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.)։
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Շենավանի մշտական բնակչությունը կազմել է 402, առկա բնակչությունը՝ 360 մարդ[4]։ Մինչև 1918 թ. եղել է ադրբեջանաբնակ, 1920-ական թվականներից ունեցել է խառը հայ-ադրբեջանական բնակչություն[5]։ Ադրբեջանցիները լքել են գյուղը 1988-1989 թթ., նրանց փոխարեն գյուղում բնակություն են հաստատել Ադրբեջանի Բաքու և Մինգեչաուր քաղաքներից բռնագաղթած հայեր[3]։
Շենավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։