Գյուղ | ||
---|---|---|
Շիրակավան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Անիի շրջան | |
Գյուղապետ | Մարատ Մկրտչյան | |
Հիմնադրված է | 1976 թ. | |
Մակերես | 18.7 կմ² | |
ԲԾՄ | 1510 մ | |
Կլիմայի տեսակ | Ցուրտ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 782[1] մարդ (2013) | |
Ազգային կազմ | հայեր (762) Եզդիներ (30)[2] | |
Տեղաբնականուն | Շիրակավանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 2909 | |
| ||
Շիրակավան (նախկին անվանումներ՝ Դավշան, Դավշանղշլաղ, Դովշան, Թավշան, Շիրակվան, Տավշան[2]), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 20 կմ հարավ-արևմուտք, Երևան-Գյումրի երկաթուղու ձախ կողմում։ Մարալիկ քաղաքից գտնվում է 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Նոր գյուղը հիմնադրվել է 1976 թվականին՝ Ախուրյանի ջրամբարի տարածքում մնացած նախկին Շիրակավան գյուղը ապաբնակեցնելուց հետո[2]։ Նախկին գյուղը, որը գտնվել է Ախուրյան ջարմբարի ներկայիս տարածքում, պաշտոնապես ստացել է Շիրակավան անվանումը 1950 թվականին, որից առաջ ունեցել է բազմաթիվ այլ անվանումներ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Շիրակավանի մշտական բնակչությունը կազմել է 698, առկա բնակչությունը՝ 617 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 403 | 873[5] | 903 | 685 | 786 | 454 | 426 | 432 | 933 | 743 | 714 | 698[3] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ։
Շիրակավանում է գտնվում Սբ. Մինաս մատուռը։
|