Գյուղ | ||
---|---|---|
Ուռուտ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Լոռի Բերդ (համայնք) | Լոռի Բերդ համայնք[1] | |
ԲԾՄ | 1450 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼1020 մարդ (2011)[2] | |
Տեղաբնականուն | ուռուտեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ուռուտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում[1]։
Ստեփանավան քաղաքից մոտ 4 կմ հյուսիս, Ուռուտ գետի հովտում։
Ուռուտ գյուղի անունը առաջացել է Խրուտ տեղանունից։ Ուռուտ գյուղում պահպանվել է 4-րդ դարի բազիլիկ եկեղեցի, որը XIX դարում վերանորոգվել է։ Սուրբ Սարգիս եկեղեցին ամբողջապես վերականգնվել է 2019թ. Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախաձեռնությամբ, ճարտարապետ Սուրեն Աբովյանի նախագծով։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց։ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքով գյուղը ենթարկվել է լուրջ ավերածությունների։ Զոհեր չեն եղել։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ուռուտի մշտական բնակչությունը կազմել է 1020, առկա բնակչությունը՝ 933 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են Էրզրումի Սանամեր գյուղից և Անիի շրջակայքի գյուղերից[4]։
Ուռուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսական կուլտուրաների մշակմամբ և անասնապահությամբ։
|