Հնդկաստան-Պակիստան հակամարտություն, տարածքային հակամարտություն Հնդկաստանի և Պակիստանի միջև, որը դարձավ չորս պատերազմների պատճառ։ Բրիտանական Հնդկաստանի բաժանումից և ժամանակակից Հնդկաստանի և Պակիստանի առաջացումից ի վեր (1947 թվական) Հարավասիական այս երկու երկրները պատերազմել են չորս անգամ։ Սակայն հակամարտության ընթացքում եղել է նաև մեկ չհայտարարված պատերազմ և բազմաթիվ սահմանային ռազմական ընդհարումներ։ Քաշմիրի խնդիրը հակամարտության գլխավոր պատճառն էր, բացառությամբ 1971 թվականի պատերազմի, որի պատճառը Արևելյան Պակիստանում (այժմյան Բանգլադեշ) տեղի ունեցող քաղաքակական խժդժություններն էին։
Բրիտանական Հնդկաստանի բաժանումը տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ և՛ Մեծ Բրիտանիան, և՛ Բրիտանական Հնդկաստանը տնտեսական լուրջ խնդիրներ ունեցան պատերազմի պատճառով[1]։ Բաժանումը, համաձայն այնպիսի քաղաքական գործիչների, որպիսիք են Միցայալ հնդկական մուսուլմանական լիգայի (անգլ.՝ All India Muslim League) առաջնորդ Մոհամմադ Ալի Ջինահը և Հնդկական ազգային կոնգրեսի (անգլ.՝ Indian National Congress) առաջնորդ Ջավահարլալ Ներուն, ենթադրվում էր, որ սկիզբ կդնեն խաղաղ հարաբերությունների։ Քանի որ հինդուիստ և մուսուլման բնակչությունը խառն էին ապրում ամբողջ երկրի տարածքում, Բրիտանական Հնդկաստանի բաժանումը Հնդկաստանի և Պակիստանի թվականին հնարավոր չէր իրականացնել կրոնական սկզբունքով։ Բրիտանական Հնդկաստանի մուսուլման բնակչության մեկ երրորդից ավելին մնաց Հնդկաստանում[2]։ Մինչհամայնքային բախումները հինդուիստների, սիքերի և մուսուլմանների միջև պատճառ հանդիսացան 500․000-1․000․000 տուժածների համար[1]։ Թագավորական կառավարում ունեցող տարածքները, ինչպես օրինակ Քաշմիրը և Հայդարաբադը, նույնպես ներառված էին բաժանման մեջ։ Այս տարածքների կառավարիչները պետք է ընտրեին միանալ Հնդկաստանին կամ Պակիստանին։ Ե՛վ Հնդաստանը, և՛ Պակիստանը պահանջում էին Քաշմիրը, և այն դարձավ հակամարտության հիմնական օջախը[1][3]։ Քաշմիրի կառավարողը միացավ Հնդաստանին՝ ստորագրելով «Միացման փաստաթուղթը» (անգլ.՝ [Instrument of Accession)[3]։
Պատերազմը անվանվում է նաև Քաշմիրի առաջին պատերազմ։ Այն սկսվել է 1947 թվականի հոկտեմբերին, երբ Պակիստանը մտավախություն ուներ, որ Քաշմիրի և ՋամմուիՄահարաջան կմիանար Հնդկաստանին։ Բաժանմանը համապատասխան, պետություններին էր թողնվել որոշել միանալ Հնդկաստանին կամ Պակիստանին կամ մնալ անկախ։ Ամենամեծ տարածքները՝ Ջամմուն և Քաշմիրը ունեին գերակշռող մուսուլման բնակչություն, որը կառավարվում էր հինդուիստ Մահարաջայի կողմից։ Ցեղային ուժերը, աջակցություն ստանալով Պակիստանի բանակից հարձակվեցին և զավթեցին որոշ տարածքներ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 1948 թվականի ապրիլի 22֊ին ընդունեց 47֊րդ բանաձևը, որը վերաբերում էր հակամարտության կարգավորմանը։ Կողմերը ամրացնում էին իրենց ռազմական ճակատները, որը հայտնի դարձավ «վերահսկողության սահմանագիծ»(անգլ.՝ Line of Control) անունով։ Պաշտոնական զինադադարը հաստատվեց 1949 թվականի հունվարի 1֊ին, ժամը 23։59-ին[4]։ Հնդկաստանը ստանձնեց պետության մեկ երրորդի կառավարումը ներառյալ Քաշմիրի դաշտավայրը, Ջամմուն և Լաբախը, այնինչ Պակիստանը ստացավ Ազադ Քաշմիրի և Բալտիստանի կառավարումը[5][6][7][8]։
Այս պատերազմն սկսվեց Պակիստանի Ջիբրալթար գործողությունից հետո, որը նախատեսում էր ուժեր մտցնել Ջամմու և Քաշմիր` հնդկական իշխանության դեմ անհնզանդություններ բորբոքելու համար։ Հնդկաստանը պատասխանեց` սկսելով լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արևմտյան Պակիստանում։ Տասնյոթ օր տևած պատերզամում կողմերը կիրառեցին ծանր հրետանի, զրահատանկային տեխնիկա` միմյանց պատճառելով ահռելի մարդկային կորուստներ:[9][10] Կողմերի միջև ռազմակն գործողությունները դադարեցվեցին միայն ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի դիվանագիտական միջամտությունից հետո, երբ ընդունվեց Տաշքենդի հռչակագիրը[11]։ Ե'վ Հնդկաստանը, և' Պակիստանը պահանջում էին հաղթանակ[12][13][14][15][16][17][18][19]։
Անհայտ հանգամանքներում խորտակված պակիստանյան սուզանավ, 1971 թվական:
Այս պատերազմի եզակիությունը կայանում էր նրանում, որ չներառեց Քաշմիրի խնդիրը. պատերազմի պատճառ հանդիսացավ Արևելյան Պակիստանում տիրող քաղաքական խառնակ դրությունը, որն առաջացել էր շեյխ Մուջիբուր Ռահմանի(Արևելյան Պակիստանի առաջնորդ) և Յահա խանի(Արևմտյան Պակիստանի առաջնորդ) միջև պայքարի արդյունքում։ Հակամարտության գագաթնակետը դարձավ Բանգլադեշի անկախության հռչակումը Պակիստանից։ Հետևյալ փոփոխությունների արդյունքում տասը միլիոն բենգալացիներ փախստականի կարգավիճակով հանգրվան գտան Հնդկաստանում[20]։ Հնդկաստանը միջամտեց Բանգլադեշի ազատագրման պատերազմի ընթացքին[21][22]։ Պակիստանի կողմից իրականացված «Չինգիզ խան» լայնածավալ ռազմական գործողության արդյունքում երկու պետությունների միջև պատերազմական գործողություններ սկսվեցին։ Պակիստանի ուժերը հարձակում ձեռնարկեցին Հնդկաստանի սահամանի երկայնքով, բայց վերջիններս կարողացան պահել իրենց հենակետերը։ Հնդկական բանակը պատասխանեց հակահարձակամամբ և կարողացավ հասնել հաջողությունների. գրավեց 5795 քառակուսի կիլոմետր տարածք[23][24][25] Պակիստանից` ներառյալ Փենջաբի և Սինկհի հատվածները։ Սակայն 1972 թվականին կնքված «Սիմլայի համաձայնագրի» համաձայն հետ վերադարձրեց այդ տարածքները` որպես բարի կամքի դրսևորում։ Երկշաբաթյա ինտենսիվ ռազմական գործողությունների ընթացքում Պակիստանի ուժերը տեղի տվեցին Հնդկաստանի և Բանգալադեշի ուժերի միացյալ հրամանատարությանը, որի արդյուքնում ձևավորվեց Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունը[26]։ Այս պատերազմը մարդկային կորուստների քանակով ամենաողբերգկանն էր, որի ընթացքում շուրջ 90 հազար պակիստանայան զինվորականներ և խաղաղ բնակիչներ դարձան ռազմագերիներ (անգլ.՝ prisoners of war)[27]: Պակիստանցի մի հեղինակի վկայությամբ Պակիստանը կորցրեց իր նավատորմի կեսը, օդուժի մեկ քառորդը և բանակի մեկ երրորդը[28]։
Կարգիլի պատերազմ անվամբ հայտնի այս հակամարտությունը ամենասահմանափակն էր։ 1999 թվականի սկզբներին Պակիստանի զինված ուժերը անցան «վերահսկողության սահմանագիծը» և զավթեցին որոշ հնդկական տարածքներ` մասնավորապես Կարգիլի շրջանը։ Հնդկաստանը ձեռնարկեց մեծածավալ ռազմական և դիվանագիտական հարձակում` Պակիստանի զինված ուժերի ստորաբաժանումները իր տարածքից հեռացնելու համար[29]։ Երկու ամիս տևած ռազմական գործողությունների ընթացքում հնդկական զորքերը վերադարձրել էին գրավյալ տարածքների մեծ մասը[30][31][32]։ Մտավախություն ունենալով, որ հակամարտությունը կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի, միջազգային հանրությունը, ԱՄՆ գլխավորությամբ, մեծացրեց միջազգային ճնշումը Պակիստանի վրա` հնդկական տարածքներից զորքերը դուրս բերելու համար[29][33]։ Հանդիպելով միջազգային մեկուսացմանը` Պակիտսանի արդեն թույլ տնտեսությունը ավելի թուլացավ[34][35]:Պակիստանի ուժերի բարոյահոգեբանական ոգին զգալիորեն անկում ապրեց զորքերը դուրս բերելուց հետո` մեծ կորուստներ ունենալու պատճառով[36][37]։ Կառավարությունը հրաժարվեց ընդունել մահացած զինվորների մարմինները[38][39]. սա մի քայլ էր, որը բողոքների և ցույցերի պատճառ դարձավ երկրի հյուսիսային շրջաններում[40][41]։ Սկզբնապես Պակիստանը չէր ընդունում կորուստների իրական քանակը, բայց ավելի ուշ Նավազ Շարիֆը փաստեց, որ շուրջ 4 հազար զինվորներ են զոհվել գործողության ընթացքում և Պակիստանը պարտվել է[42][43]։ Մինչև 1999 թվականի հուլիս ամիսը կազամկերպված ռազմական գործողությունները Կարգիլում դադարեցվեցին[33]։
Վերոհիշյալ պատերազմներից բացի ժամանակ առ ժամանակ եղել են նաև այլ բախումներ երկու պետությունների միջև։ Մի մասը կարելի է համարել լուրջ ռազմական գործողություններ, մյուս մասը կրել է տեղային բնույթ, որոնք չեն հանգեցրել լայնամասշտաբ պատերազմի[11]։
Խռովություն Ջամմույում և Քաշմիրում։ Հնդկաստանի կողմից կառավարվող Քաշմիրում տեղի ունեցող խռովությունը եղել է մեծ լարվածության առարկա։
Սիախենի հակամարտություն։ 1984 թվականին Հնդկաստանը սկսեց «Մեղդութի գործողությունը» գրավելով բոլոր սառցադաշտերը։ Սիախենյան պատերազմը բռկնվեց սառցադաշտերում 1985, 1987 և 1995 թվականներին, երբ Պակիստանը անհաջող փորձեր կատարեց Հնդկաստանին իր հենակետերից դուրս մղելու համար[11][44]։
Սըր Կրեկ։ Վեճի առարկան Կուտչի և Սինդհի շրջանում ծովային սահմանի շուրջ անհաշտությունն էր։ Նախքան Հնդկաստանի անկախությունը` գավառական շրջանը Բոմբեյի իշխանության ենթկայության տակ էր։ 1947 թվականին Հնդկաստանի անկախացումից հետո Սինդհը դարձավ Պակիստանի մաս, իսկ Կուտչը` Հնդկաստանի[45][46]։
Հնդկաստան-Պակիստան ծովային սահմանի խախտումներ։ Ազգային ջրերում սահմանային հաճախակի խախտումները խաղաղ ժամանակ կատարվում են հիմնականում հնդիկ և պակիստանցի ձկնորսների կողմից։ Խախտումների մեծ մասը տեղի են ուենում ակամա, քանի որ սահմանը հստակորեն նշված չէ տեղանքում, իսկ ձկնորսները չունեն նավիգացիոն սարքավորումներ։ Հարյուրավոր ձնկորսներ են ձրրբակալվել երկու կողմերից էլ, որոնց ազատ արձակումը հաճախ դարձել է հարաբերությունների լարվածության մեծացման պատճառ[47][47][48][49]։
ԽՍՀՄ-ը պահպանեց չեզոքություն 1965 թվականի պատերազմի ժամանակ[50], բայց կարևոր դեր խաղաց խաղաղության համաձայնագրի կայացման բանակցությունների ընթացքում, որի արդյունքում կնքվեց «Տաշքենդի համաձայանգիրը»։
ԽՍՀՄ-ը դիվանագիտկան և ռազմական աջակցություն ցուցաբերեց Հնդկաստանին 1971 թվականի պատերազմի ժամանակ։ Ի պատասխան ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական ձեռնարկումներին, որի արդյունքում պատերազմական շրջան ուղարկվեցին «Արծիվ»(անգլ.՝ Eagle) ավեակիր նավերը, ՄոսկվանԱրաբական ծով և Հնդկական օվկիանոս ուղարկեց միջուկային սուզանավեր և ռազմանավեր` հակահրթիռային նավերի ուղեկցությամբ[51][52][53]։
ԱՄՆ-ը որևէ աջակցություն ցույց չի տվել Պակիստանին 1965 թվականի պատերազմի Ժամանակ[54]։
Ամերիկայի Միացյլալ Նահանգները ռազմական և դիվանագիտկան աջակցություն ցույց տվեց Պակիստանին 1971 թվականի պատերազմի ժամանակ[55][56][57]։
ԱՄՆ-ը չօգնեց Պակիստանին Կարգիլի պատերազմի ժամանակ և անգամ ճնշում գործադրեց Պակիստանի կառավարության վրա ռազմական գործողությունները դադարեցնելու համար[29][58][59]։
Ռուսաստանը որդեգրեց չեզոքության քաղաքականություն պատերազմող կողմերի նկատմամբ։ Ռուսաստանը աջակցեց 2001-2002 թվականներին ընթացող բանակցությունների կայացմանը և օգնեց հաղթահարել 2008 թվականի ճգնաժամը[62][63]։
↑ 3,03,1Unspecified author (2008 թ․ նոյեմբերի 6). «Q&A: Kashmir dispute». BBC News – South Asia. BBC. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին. {{cite news}}: |author= has generic name (օգնություն)
↑Prasad, S.N.; Dharm Pal (1987). History of Operations in Jammu and Kashmir 1947–1948. New Delhi: History Department, Ministry of Defence, Government of India. (printed at Thomson Press (India) Limited). էջ 418.
↑ 12,012,1«Pakistan :: The Indo-Pakistani War of 1965». Library of Congress Country Studies, United States of America. 1994 թ․ ապրիլ. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 2-ին. Quote: Losses were relatively heavy--on the Pakistani side, twenty aircraft, 200 tanks, and 3,800 troops. Pakistan's army had been able to withstand Indian pressure, but a continuation of the fighting would only have led to further losses and ultimate defeat for Pakistan.
↑Hagerty, Devin. South Asia in world politics. Rowman & Littlefield, 2005. էջ 26. ISBN0-7425-2587-2. Quote: The invading Indian forces outfought their Pakistani counterparts and halted their attack on the outskirts of Lahore, Pakistan's second-largest city. By the time United Nations intervened on 22 September, Pakistan had suffered a clear defeat.
↑Wolpert, Stanley (2005). India (3rd ed. with a new preface. ed.). Berkeley: University of California Press. էջ 235. ISBN0520246969. Quote: India, however, was in a position to inflict grave damage to, if not capture, Pakistan's capital of the Punjab when the cease-fire was called, and controlled Kashmir's strategic Uri-Poonch bulge, much to Ayub's chagrin.
↑«Asia: Silent Guns, Wary Combatants». Time. 1965 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին. Quote: India, by contrast, is still the big gainer in the war. Alternate link: [1]
↑Dennis Kux's "India and the United States estranged democracies", 1941–1991, ISBN 1-4289-8189-6, DIANE Publishing, Pg 238
↑Dijkink, Gertjan. National identity and geopolitical visions: maps of pride and pain. Routledge, 1996. ISBN 0-415-13934-1.
↑Praagh, David. The greater game: India's race with destiny and China. McGill-Queen's Press – MQUP, 2003. ISBN 0-7735-2639-0.
↑Leonard, Thomas (2006). Encyclopedia of the developing world. Taylor & Francis. ISBN978-0-415-97662-6.
↑Unspecified author. «The 1971 war». India – Pakistan:Troubled relations. BBC. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին. {{cite news}}: |author= has generic name (օգնություն)
↑Kapur, S. Paul (2007). Dangerous Deterrent: Nuclear Weapons Proliferation and Conflict in South Asia (23rd ed.). Stanford University Press. էջ 227. ISBN978-0804755498.
↑John P. Lewis (1971 թ․ դեկտեմբերի 9). «Mr. Nixon and South Asia». The New York Times. էջ 47. «The Nixon Administration's South Asia policy... is beyond redemption»