Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
![]() |
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Պակիստանյան գրականություն, 1947 թվականից զարգացել է ուրդու, սինդհի, փուշտու լեզուներով, փենջաբերեն, հուջարաթերեն, բելուջերեն, բենգալերեն՝ ազգային գրականության և Հյուսիսային Հնդկաստանի ժողովուրդների ընդհանուր բանահյուսական, գրական ու մշակութային ժառանգության հիման վրա։
50-60-ական թվականներին ծնունդ առավ էթնիկական փոքր խմբերի լեզուներով և բարբառներով գրականությունը (բրագուի)։
40-ական թվականներին գրականությանը բնորոշ էր կրոնահամայնքային միտումների ուժեղացումը, որին հակադրվում էին Պակիստանի Առաջադեմ գրողների ասոցիացիայում (ՊԱԳԱ) 1949 թվականին միավորված գրողները՝ Ա․ Ն․ Կասմիի (1916) գլխավորությամբ։
1971 թվականին, Բանգլադեշի ժողովրդական հանրապետության կազմավորման հետ կապված, սկսվում է գրականության պատմության նոր շրջան (բենգալերեն)։
Պակիստանի գրականության մեջ գերիշխում էին ռեալիստական և մասամբ ռոմանտիկական ուղղությունները (հատկապես պոեզիայում)։ 1950-1960-ական թվականներին նշանակալի տարածում գտան մոդեռնիստական տարբեր հոսանքներ։
1960-ական թվականների կեսերին նկատվում էր մաոիստական և կրոնաշովինիստական գաղափարների ազդեցությունը։ Մեծ ուշադրություն էր դարձվում թարգմանություններին։
Ուրդու լեզվով ստեղծագործող բանաստեղծներից առավել հայտնի են
Զարգանում էր արձակի ժանրը՝ վեպ և պատմվածք։ Առավել լայն ճանաչում ստացան ռեալիստ-արձակագիրներ Ս․ Հ․ Մանթոն (1912- 1955), Գուլամ Աբբասը (1909), Միրզա Ադիբը (1914) և ուրիշներ։
Հայրենասիրական գաղափարներով են ներթափանցված սինդհի լեզվով գրողների ստեղծագործությունները (Շեյխ Այազի, Աբդուր Ռազզաքի, Խարի Դիլգիրի պոեզիան, Գ․ Խ․ Բսլուչի և ուրիշների արձակը)։ ՊԱԳԱ-ին հարում էր «Աինդա գրական միությունը» (1946)։
Հիմնական գրական հանդեսը «Մեհրան»-ն է։ Նշանակալի են փուշտու լեզվով պոեզիայի հաջողությունները (Աաիդ Ռահան Զախեյլի, 1886-1963, Մամանդարհան Աամանդար՝ 1901, Ամիր Համգա Շինվարի, 1907 և ուրիշներ)։
Արձակը ակտիվորեն զարգացավ Պակիստանի կազմավորումից հետո։ Առավել հայտնի արձակագիրներից են Մաստեր Աբդուլքարիմը (1908-1961), Հաֆիզ Մուհամմադ Իդրիսը (1915) և ուրիշներ։
Փենջաբերեն գրողներն իրենց ստեղծագործությունները հրատարակում են «Փենջաբի» (1951), «Փենջ-դարյա» (1958), «Փենջաբի ադաբ» (1963) հանդեսներում։
Դասական գրականության հրատարակումը իրականացնում է փենջաբական ակադեմիան (հիմնադրվել 1956 թվականին)։ Հին սերնդի բանաստեղծներ Ֆաքիր Մուհամմադ Ֆաքիրը, Աաին Ֆիրոզը և ուրիշներ ձգտում էին ձևապաշտության։
1970-ական թվայկանների գրականությանը բնորոշ էր ուշադրությունը փենջաբերեն գրականության դասական ավանդույթներին, բանահյուսությանը։
1960-1970-ական թվականներին ձևավորվում է բելուջերեն գրականությունը։ Իրենց հայրենասիրական ստեղծագործություններով աչքի են ընկել բանաստեղծներ Գուլխան Նասիրը (1914), Ազադ Ջամալդինին (1918)։ «Ուման» և «Նավաե վաթան» հանդեսներում իրենց ստեղծագործություններն են հրատարակել Աբդուլ Հաքիմ Հաքղուն (1912), Աբդուլ Ռահիմ Սաբիրը (1919), Մուհամմադ Իսհակ Շամիմը (1923)։ 1959 թվականին ստեղծվել է բելուջական ակադեմիան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 93)։ ![]() |