Պիտեր Մաուրեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 20, 1956[1][2] (68 տարեկան) |
Ծննդավայր | Թուն, Thun District, Բեռն, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բեռնի համալսարան |
Գիտական աստիճան | Իրավաբանական գիտությունների դոկտոր[3] |
Մասնագիտություն | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ընկերության նախագահ |
Կուսակցություն | Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Պիտեր Մաուրեր (գերմ.՝ Peter Maurer, նոյեմբերի 20, 1956[1][2], Թուն, Thun District, Բեռն, Շվեյցարիա), Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը[4], ով այդ պաշտոնում նշանակվել է 2012 թվականի հուլիսի 1-ին։ Մաուրերը ծնվել է Շվեյցարիայի Թուն քաղաքում։
Պիտեր Մաուրերը Բեռնում սովորել է պատմություն և միջազգային հարաբերություններ և ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։
1987 թվականին Մաուրերը դիվանագիտական ծառայության է անցել Շվեյցարիայի դիվանագիտական կորպուսում՝ տարբեր պաշտոններ զբաղեցնելով Բեռնում և Պրետորիայում, մինչև որ 1996 թվականին տեղափոխվեց Նյու Յորք և նշանակվեց ՄԱԿ-ում Շվեյցարիայի պատվիրակության փոխղեկավար։ 2000 թվականին Մաուրերը Բեռնում նշանակվել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության մարդու անվտանգության բաժնի ղեկավար[5]։
2004 թվականին, Մաուրերը նշանակվել է ՄԱԿ-ում Շվեյցարիայի արտակարգ ու լիազոր դեսպան և մշտական ներկայացուցիչ։ Այս պաշտոնում, Մաուրերը ահռելի ջանքեր է թափել՝ ապահովելու Շվեյցարիայի ինտեգրմանը ՄԱԿ-ին։ Շվեյցարիան միայն վերջերս է միացել ՄԱԿ-ին և նրա բազմակողմանի գործունեություն իրականացնող մարմիններին։ 2009 թվականի հունիսին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Մաուրերին ընտրեց ՄԱԿ-ի հինգերորդ կոմիտեի ղեկավար, որը հիմնականում զբաղվում էր վարչական և բյուջետային հարցերով[6]։ Ի հավելումն, նա ընտրվել է ՄԱԿ-ի Խաղաղաշինարարական կոմիտեի Բուրունդի կոնֆիգուրացիայի ղեկավար։ 2010 թվականի հունվարին Մաուրերը նշանակվել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար։ Այդ պաշտոնում նա մնացել է մինչև 2012 թվականը, երբ ընտրվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ։
Սկսած 2012 թվականից, Մաուրերը գլխավորում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որի կառավարման շրջանակներում տեղի է ունեցել բյուջեի պատմական աճ՝ 1․1 միլիարդից դառնալով 2.4 միլիարդ շվեյցարական ֆրանկ (2022 թվականի տվյալներով)[7]։
Մաուրերը ամուսնացած է և ունի երկու զավակ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեր Մաուրեր» հոդվածին։ |
|