Ջենիֆեր Լոպեսի սկավառակագրություն, ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսի ալբոմները։ Թողարկել է 8 ստուդիական ալբոմ, 2 երգերի հավաքածու, 1 մինի ալբոմ, 3 բոքս-սեթ, 70 սինգլ (որոնցից 13-ը՝ որպես հրավիրված կատարող, 10-ը՝ պրոմո սինգլներ և 5-ը՝ բարեգործական սինգլներ)։ Լոպեսն ամբողջ աշխարհում վաճառել է 70 միլիոն ձայնապնակ[1]։ Կնքելով պայմանագիր «Work Group» ընկերության հետ՝ 1999 թվականի մայիսին Լոպեսը թողարկել է դեբյուտային «If You Had My Love» սինգլը, որն առաջին տեղն է զբաղեցրել 6 երկրների հիթ-շքերթներում։ Դրան հաջորդել է դեբյուտային «On the 6» ալբոմի թողարկումը (1999), որը հայտնվել է այնպիսի երկրների թոփ-5-ում, ինչպիսիք են Գերմանիան, Կանադան, Շվեյցարիան։ Բացի «If You Had My Love»-ից, որպես սինգլ թողարկվել են նաև «Waiting for Tonight», «No Me Ames», «Feeling' So Good» և «Let’s Get Loud» երգերը։
Լոպեսի երկրորդ ստուդիական ալբոմը՝ «J. Lo»-ն, թողարկվել է 2001 թվականի հունվարին Epic Records լեյբլում։ Այն հասել է ամերիկյան «Billboard 200» հիթ-շքերի առաջին հորիզոնականին և դրա համար հավաստագրվել որպես ԱՄՆ-ում քառապատիկ պլատինե։ Ալբոմից թողարկվել է չորս սինգլ՝ «Love don' t Cost a Thing», «Play», «Ain' t No Funny» և «I’m Real»։ Հաջորդ տարի լույս է տեսել Լոպեսի «J to tha L-O!: The Remixes» առաջին ռեմիքսային ալբոմը։ Ձայնասկավառակից, որպես սինգլներ, թողարկվել են «Ain' t It Funny (Murder Remix)» և «I’m Gonna Be Alright (Track Masters Remix)» կոմպոզիցիաները։ J« to tha L-O!: The Remixes»-ը պատմության մեջ դարձել է առաջին ռեմիքսային ալբոմը, որը զբաղեցրել է «Billboard 200»-ի առաջին հորիզոնականը, ինչպես նաև դարձել է բոլոր ժամանակների ամենավաճառվող ռեմիքսային ալբոմներից մեկը[2]։ Լոպեսի երրորդ ստուդիական ալբոմը՝ «This Is Me... Then»-ը (2002), «Billboard 200»-ում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և կրկնակի պլատինե կարգավիճակ է ստացել ԱՄՆ-ում։ Ձայնասկավառակի «Jenny from the Block», «All I Have», «I’m Glad» և «Baby I Love U!» երգերը թողարկվել են՝ որպես սինգլներ։
Ջենիֆեր Լոպեսի չորրորդ ալբոմը՝ «Rebirth»-ը (2005), միջին հաջողություն է ունեցել ԱՄՆ-ի հիթ-շքերթներում, որտեղ վաճառվել է ձայնասկավառակի ավելի քան մեկ միլիոն օրինակ, և արդյունքում նրան շնորհվել է պլատինե կարգավիճակ։ 2007 թվականի սկզբին Լոպեսը թողարկել է իր առաջին իսպանալեզու՝ «Como Ama una Mujer» ալբոմը, որը «Billboard 200» հիթ-շքերթում զբաղեցրել է տասներորդ տեղը և առաջինը՝ «Top Latin Album Chart»-ում։ Ալբոմը հաջողության է հասել մի շարք երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում և Շվեյցարիայում, որտեղ այն հայտնվել է թոփ-5-ում։ Կես տարի անց Լոպեսը թողարկել է «Brave» վեցերորդ ստուդիական ալբոմը, որը դարձել է երգչուհու՝ «Billboard 200»-ի թոփ-10-ում չհայտնված առաջին ալբոմը։ «Do It Well» և «Hold It Don’t Drop It» ձայնասկավառակի սինգլները, ինչպես նաև ալբոմը, հաջողություններ են ունեցել հիթ-շքերթներում։
Տեղափոխվելով «Island Records» լեյբլ՝ 2011 թվականի մայիսին Լոպեսը թողարկել է «Love?» ութերորդ ստուդիական ալբոմը։ Որպես սինգլ թողարկվել է երեք երգ՝ «On the Floor», «I’m Into You» և «Papi»։ «On the Floor»-ը դարձել է ամենահաջողակ սինգլը Լոպեսի ամբողջ կարիերայի ընթացքում՝ գլխավորելով ավելի քան տասնութ ազգային հիթ-շքերթ։ Եվրոպայում վաճառվել է սինգլի ավելի քան 1.4 միլիոն օրինակ, և այն դարձել է 2011 թվականի ամենավաճառվող սինգլը[3]։ 2012 թվականի հուլիսին Լոպեսը թողարկել է լավագույն երգերի առաջին հավաքածուն՝ «Dance Again... the Hits» անվանումով։ Լոպեսի «A.K.A.» 9-րդ ալբոմը թողարկվել է 2014 թվականին։ Այդ ալբոմներից երկու սինգլները՝ «Dance Again»-ը և «Booty»-ն, հայտնվել են ԱՄՆ-ի թոփ-20 հիթ-շքերթներում։ 2012 թվականի դրությամբ Լոպեսի ալբոմների վաճառքը կազմել է շուրջ 55 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում[4][5]։