Ռենարս Կաուպերս | |
---|---|
Բնօրինակ անուն | լատիշ․՝ Renārs Kaupers |
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1974 (50 տարեկան) Ելգավա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Լատվիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ, հեռուստահաղորդավար, դերասան, կինոդերասան, երգերի հեղինակ և հեռուստատեսային դերասան |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Microphone Records |
Կրթություն | Լատվիայի համալսարան |
Պարգևներ | |
Կայք | brainstorm.lv |
Renārs Kaupers Վիքիպահեստում |
Ռենարս Կաուպերս (լատիշ․՝ Renārs Kaupers, սեպտեմբերի 1, 1974, Ելգավա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի երգիչ, Brainstorm (Prāta Vētra) լատվիական ռոք խմբի առաջնորդ և վոկալիստ։
Ռենարս Կաուպերսը ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 1-ին Ելգավայում Իզիդորա և Մուդիտե Կաուպերսների ընտանքիում։
Կաուպերսը 1974 թվականին ավարտել է Լատվիական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը բակալավրի աստիճանով[1]։
2000 թվականին Brainstorm-ը «My Star» երգով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Եվրատեսիլ երգի մրցույթում։ 2003 թվականին Կաուպերսը նախորդ փառատոնի հաղթող Մարիա Նաումովայի հետ եղել է Ռիգայում կազմակերպված Եվրատեսիլի հաղորդավար, իսկ 2005 թվականին վարել է Congratulations հեռուստաշոուն, որ նվիրված էր Եվրատեսիլի հիսունամյակին։
Կաուպերսը նկարահանվել է ֆիլմում։ 2000 թվականին նա նկարահանվել է Յանիսա Սթրեյչայի «Հին կառավարման առեղծվածը» ֆիլմի գլխավոր դերում։
2005 թվականին Կաուպերսը պարգևատրվել է էստոնական Սպիտակ աստղի շքանշանով[2]։ 2008 թվականին նա ստացել է լատվիական Երեք աստղի շքանշանով[3][4]։
Բազմիցս եղել է ՈՒՀԱ «Голосящий КиВиН» փառատոնի ժյուրիի անդամ (2003, 2004, 2005, 2006, 2009)
2007 թվականի ձմռանը Եվգենի Գրիշկովեցի և «Бигуди» խմբի հետ ձայնագրել է «На заре» երգի քավեր տարբերակը։
Ամուսնացել է 1995 թվականին ոճաբան Ագնեսե Կաուպերսի հետ։ Ունի 3 երեխա՝ երկվորյակներ Էդգարսը և Էմիլսան (ծնվել են 1995 թվականի սեպտեմբերի 8-ին) և Ահարոնսը (ծնվել է 2011 թվականի հուլիսի 13-ին)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենարս Կաուպերս» հոդվածին։ |
|