Սանտ Անյեզե ին Ագոնե | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Հռոմ[1][2] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1650 |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[2] |
Նվիրված | Agnes of Rome? |
Անվանված | Agnes of Rome? |
Ճարտարապետ | Կառլո Ռայնալդի և Ֆրանչեսկո Բորրոմինի |
Հիմնադիր | Innocent X? |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Հիմնադրված | 1650 |
Sant'Agnese in Agone (Rome) Վիքիպահեստում | |
santagneseinagone.org(իտալ.)(անգլ.) |
Սանտ Անյեզե ին Ագոնե (իտալ.՝ Basilica Sant’Agnese in Agone, լատին․՝ Sanctae Agnetis in Agone), (նաև անվանում են Պիացցա Նավոնայի Սանտ Անյեզե) 17-րդ դարի բարոկկո ոճով կառուցված եկեղեցի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Եկեղեցու մուտքը ուղղված է դեպի Նավոնա հրապարակ, քաղաքի պատմական կենտրոններից մեկը և այն վայրը, որտեղ նահատակվել է վաղ քրիստոնեական դարաշրջանի սուրբ Ագնեսան (նախկին Դոմիցիանոսի մարզադաշտում)։ Կառուցումը սկսվել է 1652 թվականին ճարտարապետներ Ջիրոլամո Ռայնալդիի և նրա որդի Կառլո Ռայնալդիի գլխավորությամբ։ Բազմաթիվ վեճերից հետո մեկ ուրիշ ճարտարապետ է ընդգրկվում շինարարության մեջ՝ Ֆրանչեսկո Բորրոմինին[3]։
Եկեղեցու կառուցումը սկսվել է 1652 թվականին Իննոկենտիոս X Պապի դրդմամբ։ Վերջինիս ընտանեկան պալատը՝ Պալացցո Պամֆիլին գտնվում էր եկեղեցուն կից։ Եկեղեցին պետք է որ լիներ արդյունավետ ընտանեկան մատուռ, քանի որ կցված էր նրանց բնակավայրին (պալատից մուտք էր բացված դեպի գմբեթի սրահ, որպեսզի ընտանիքը կարողանար մասնակցել կրոնական ծառայություններին)[4]։
Կենտրոնացված հունական խաչաձև եկեղեցու պաես արված առաջին ձևավորումների հեղինակներն էին Պամֆիլիների պալատական ճարտարապետ Ջիրոլամո Ռեյնալդին և նրա որդի Կառլո Ռեյնալդին (1652 թվական)։ Նրանք հիմնական մուտքը նախատեսել էին Վիա Սանտա Մարիա դելլ՛ Անիմա փողոցի կողմից, որը գտնվում էր հրապարակից հեռու գտնվող թաղամասում։ Մտադրություն կար նոր եկեղեցին կառուցել հին եկեղեցու վրա, որը կմնար որպես նորի նկուղ։ Սա նշանակում էր, որ նոր եկեղեցին պետք է բարձրացվեր հրապարակի մակարդակին։ Սակայն, երբ սկսվեց եկեղեցու շինարարությունը, այդ մտքից հրաժարվեցին։ Նախագծի բնօրինակները կորել են, սակայն համարվում է, որ դեպի Պիացցա Նավոնա ուղղված ճակատամասի ձևավորումը իրենից ներկայացնում էր երկու աշտարակների միջև ներառված գավիթ և լայն աստիճաններ, որոնք կտանեին դեպի հրապարակ[5]։
Եկեղեցու ձևավորումն արժանացավ դաժան քննադատության։ Հատկապես անցանկալի էին աստիճանները։ Այսպիսով Կառլո Ռեյնալդին չեղյալ համարեց գավթի գաղափարը և փոխարինեց այն գոգավոր ճակատամասով[6]։ Կենտրոնական գմբեթը շրջանակող երկվորյակ աշտարակների միտքը հավանաբար վերցված է Բերնինիի Սուրբ Պետրոսի տաճարի ճակատամասի՝ զանգակատների ձևավորումից։ Այդուհանդերձ Ռեյնալդիների գոգավոր ճակատամասը և երկվորյակ աշտարակներով շրջանափակված կենտրոնական գմբեթի ձևավորումը իր ազդեցությունն է ունեցել հետագայում հյուսիսային Եվրոպայի եկեղեցիների ձևավորման վրա[7]։ 1653 թվականին Ռեյնալդիներին փոխարինում է Ֆրանչեսկո Բորոմինին։
Բորոմինին ստիպված էր աշխատել Ռեյնալդիների հատակագծով, սակայն նա կատարել է որոշ փոփոխություններ։ Նրա գծագրերը ցույց են տալիս, որ դեպի Պիացցա Նավոնա ուղղված ճակատամասի վրա նա ևս պատկերել է աստիճաններ։ Ըստ նրա ճակատամասը պետք է ունենար ութ սյուն և մուտքի վերևում ֆրոնտոն։
1655 թվականին մահացավ Իննոկենտիոս Պապը, և նրա մահից հետո զարմիկը՝ Կամիլլո Պամֆիլին այլևս չհետաքրքրվեց եկեղեցու կառուցմամբ։ Եվ Բորոմինին հուսալքվեց։
Կամիլլոյի մահվանից հետո նրա կինը՝ Օլիմպիան հովանավորեց կառուցումը, իսկ 1668 թվականին նրա որդին՝ Կամիլլոն կրեց եկեղեցու շինարարության պատասխանատվությունը։
Սանտ Անյեզե ին Ագոնե եկեղեցին տիտղոսակիր եկեղեցի է։ 2014 թվականի փետրվարի 22-ից եկեղեցու կարդինալ քահանան գերմանացի Գերհարդ Լյուդվիգ Մյուլլերն է։