Սերգեյ Սերգեև-Ցենսկի ռուս.՝ Сергеев-Ценский, Сергей Николаевич | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Сергей Николаевич Сергеев |
Ծնվել է | սեպտեմբերի 18 (30), 1875[1] կամ սեպտեմբերի 30, 1875[2] |
Ծննդավայր | Preobrazhenye, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 3, 1958[3][1][2] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Ալուշտա[3] |
Գերեզման | Ալուշտա |
Մասնագիտություն | արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, բանաստեղծ և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Hlukhiv National Pedagogical University of Oleksandr Dovzhenko? (1895) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Ժանրեր | վեպ, Նովել և պատմվածք |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Sergey Sergeyev-Tsensky Վիքիպահեստում |
Սերգեյ Նիկոլաևիչ Սերգեև-Ցենսկի (ռուս.՝ Серге́й Николаевич Сергеев-Ценский, սեպտեմբերի 18 (30), 1875[1] կամ սեպտեմբերի 30, 1875[2], Preobrazhenye, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 3, 1958[3][1][2], Ալուշտա[3]), ռուս խորհրդային գրող, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943)։
1903 թվականից ապրել է Ղրիմում։ Սերգեև-Ցենսկու վաղ շրջանի գործերը հագեցած են «աշխատավորի ողբերգական ճակատագրի նկատմամբ կարեկցանքով, լավագույն ապագայի հավատով»։ «Դաշտերի տխրությունը» (1909 թվական), «Շարժումներ» (1910 թվական), «Պրիստավ Դերյաբին» (1911 թվական) և այլ վիպակներում «Կերպարանափոխում» (1914 թվական, այլ անվանումը «Վալյա») վեպում ներկայացված են ցարական Ռուսաստանի վերջին տարիների՝ տագնապով համակված ռուս հասարակության տարբեր խավեր։
Սերգեև-Ցենսկու գլխավոր ստեղծագործությունը համարվում է «Ռուսաստանի կերպարանափոխումը» բազմահատոր անավարտ էպոպեան, որն ընդգրկում է 12 վեպ, 3 վիպակ և 2 էտյուդ (գրվել է 45 տարում)։ Երկում հիմնականում պատկերված են նախահեղափոխական կյանքը երկրում, Առաջին համաշխարհային պատերազմի և 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության իրադարձությունները։ Առանձին ժողովրդականություն է ստացել Սերգեև-Ցենսկու մյուս էպոպեան՝ «Սևաստոպոլյան պաշտպանություն» (1937-1939 թվականներ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941), որտեղ ստեղծված են 1853-1956 թվականների Ղրիմի պատերազմում Սևաստոպոլի հերոս պաշտպանների կերպարներ։
Սերգեև-Ցենսկու երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Սերգեև-Ցենսկի» հոդվածին։ |
|