Սինդիվե Մագոնա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 27, 1943 (81 տարեկան) |
Ծննդավայր | Տրանսկեյ, ՀԱՀ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, ինքնակենսագիր, գրող և մանկագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Columbia University School of Social Work? և Հարավաֆրիկյան համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Living, loving and lying awake at night? |
Կայք | sindiwemagona.wix.com/website |
![]() |
Սինդիվե Մագոնա (անգլ.՝ Sindiwe Magona, օգոստոսի 27, 1943, Տրանսկեյ, ՀԱՀ), հարավաֆրիկացի գրող։
Ծնվել է Տրանսկեյում, մեծացել է Քեյփթաունի արվարձաններում, որտեղ եղել է տնային աշխատող, համապատասխանաբար ստանալով միջնակարգ կրթություն։ Այնուհետև Մագոնան ավարտել է Հարավաֆրիկյան համալսարանը և Կոլումբիայի համալսարանը՝ ստանալով կազմակերպչական սոցիալական աշխատողի որակավորում[1]։ 1993 թվականին Օնեոնտայի Հարթուիք քոլեջից ստանում է պատվավոր դոկտորի կոչում։
Շուրջ 20 տարի աշխատել է Միավորված ազգերի կազմակերպության տարբեր կառույցներում, թոշակի է անցել 2003 թվականին[2]։ Բնակվում է Հարավային Աֆրիկայում։ 2007 թվականին արժանացել է Grinzane մրցանակի[3] սոցիալական հարցերի վեր հանման համար, Molteno ոսկե մեդալի՝ կոսա մշակույթի և լեզվի խթանման համար, վաստակի համար մրցանակ՝ հարավաֆրիկյան գրականության զարգացման համար։ 2011 թվականին արժանացել է նախագահական պարգևի, հարավաֆրիկյան բարձրագույն պարգև՝ Իխամանգա շքանշանի, 2012 թվականին Նադինե Գորդիմերի հետ համատեղ արժանացել են Իմբոկոդո մրցանակի[1]։ 2013 թվականին անիմացիոն համակարգչային «Խումբա» կատակերգությունում կրկնօրինակել է Գեմսբոկ Հիլերի ձայնը։
Համարվում է Արևմտյան Քեյփ համալսարանի ռեզիդենտ գրող և աշխատում է Ջորջիա նահանգի համալսարանում[4]։
1990 թվականին հրատարակում է իր ինքնակենսագրականը՝ «Երեխաներիս երեխաներին» գիրքը, 1990 թվականին՝ «Մորից մայր» գործն Ամի Բիեհլիի սպանության մասին[5], որը վերածվեց պիեսի և 2009 թվականի վերջում ներկայացվեց Բաքսթեր թատրոնում, իսկ ֆիլմի նկարահանման համար վեպի իրավունքները ձեռք բերեց Type A Films-ը 2003 թվականին[6]։ Գրել է ինքնակենսագրականներ, կարճ պատմվածքներ։ Նրա «Գեղեցկության ընծա» վեպը 2009 թվականին ներկայացվել է Լավագույն գիրք գրողների համագործակցության մրցանակի[2][7][8]։ 2009 թվականին տպագրվել է «Խնդրում եմ լուսանկարվեք» բանաստեղծությունների նրա առաջին ժողովածուն։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինդիվե Մագոնա» հոդվածին։ |
|