Սվետլանա Բոյկովիչ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1947[1][2] (76 տարեկան) |
Ծննդավայր | Զեմուն, Democratic Federal Yugoslavia |
Քաղաքացիություն | Սերբիա և ՀՍՖՀ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Միլոշ Ժուտիչ և Լյուբոմիր Դրաշկիչ |
Երեխա(ներ) | Կատարինա Ժուտիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
svetlana-bojkovic.com | |
Սվետլանա «Ցեցա» Բոյկովիչ (սերբ.՝ Светлана „Цеца“ Бојковић, դեկտեմբերի 14, 1947[1][2], Զեմուն, Democratic Federal Yugoslavia), սերբ դերասանուհի։ Հայտնի է ճանաչված հեռուստասերիալներում գլխավոր դերերով և թատերական գործունեությամբ։
Ծնվել է Զեմունում, հայրը՝ Ցվետկոն, Կումանովո քաղաքից էր, սպա, ռազմական տեղանքագիր, իսկ հետո՝ գնդապետ, մայրը՝ Վերան, ծնվել էր Իլիչում, տնային տնտեսուհի էր։ Սվետլանան մեծացել է Բելգրադի կենտրոնում՝ Վրաչարում։
Հանդես է եկել սիրողական «ԴԱԴՈՎ», Բելգրադի դրամատիկական, Հարվսլավիայի դրամատիկական, Բելգրադի Ազգային, «Արհեստանոց 212»[3], Սերբական ազգային, Պանչևոյի քաղաքային, Գարդոշ Զեմունի, «Կուլտ», «Պուժ», «Մոդեռնա գարաժա», Բուդվայի քաղաքային, Սերբական Հանրապետության Ազգային և բազմազան տարբեր թատրոններում։
2005 թվականին ստացել է «Դոբրիչին պրստեն» (թատերական ձեռքբերումների համար Սերբիայի բարձրագույն մրցանակը), իսկ 2001 թվականին՝ «Վելիկա Ժանկա» մրցանակները։
2001 թվականից Բելգրադի Դրամատիկ արվեստի ֆակուլտետի պրոֆեսոր է։
Դերասան Միլոշ Ժուտիչի և ռեժիսոր Լյուբոմիր Դրաշկիչի այրին է։ Դուստրը դերասանուհի Կատարինա Ժուտիչն է։
Ընտրյալ հեռուստասերիալներ.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Բոյկովիչ» հոդվածին։ |
|