![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 19 (ապրիլի 1), 1903 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 15, 1991 (88 տարեկան) կամ հուլիսի 15, 1991[2] (88 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտացում | դերասան և կինոռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1293046 |
Ստեփան Աղաբեկի Կևորկով (Ստեփան Կևորկյանց, մարտի 19 (ապրիլի 1), 1903, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 15, 1991 կամ հուլիսի 15, 1991[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970)։ 1930 թվականին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետտեխնիկումը։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Գեորգի Կևորկովի և Ռուբեն Գևորգյանցի հայրն է։
Ստեփան Կևորկովը ծնվել է 1903 թվականին Մոսկվայում։ 1914-1917 թվականներին սովորել է գիմնազիայում։ Նրան ուսուցանել են կինոարվեստի մեծ գիտակներ Ս. Կոմարովը, Ս. Էյզենշտեյնն ու Վ. Պուդովկինը։ 1930 թվականին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական տեխնիկումը։ 1933-1936 թվականներին «Մոսֆիլմ» և «Ադրբկինո» ստուդիաներում աշխատել է Ն. Շենգելայայի և Ա. Դովժենկոյի հետ։ 1935 թվականին մեկնել է Մոսկվա և մասնակցել Ալեքսանդր Դովժենկոյի «Աէրեգրադ» կինոերկի նկարահանման աշխատանքներին իբրև ասիստենտ։ 1936 թվականին Համո Բեկնազարյանի և Դանիել Դզնունու հրավերով Կևորկովը մեկնել է Հայաստան։ 1936 թվականից եղել է Հայկինոյի (այժմ՝ Հայֆիլմ) կինոստուդիայի ռեժիսոր։ 1958-1962 թվականներին եղել է ՀԽՍՀ Կինոգործիչների միության նախագահ, 1962-1967 թվականներին՝ ՀԿՄ վարչության առաջին քարտուղար։ Հայ կինեմատոգրաֆիստներից առաջինն էր, որ արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման (1970)[3]։
Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ») գործողություններին, պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով[4]։
Կինոնկարներից են՝ «Լեռնային արշավ» (1939), «Ճանապարհ» (1961)։
Քարամյանի հետ բեմադրել է «Ուրվականները հեռանում են լեռներից» (1955), «Ամպրոպի արահետով» (1956), «Պայթյուն կեսգիշերից հետո» (1968)։
Հեղափոխական Կամոյի կյանքին և հերոսական գործունեությանն են նվիրված նրանց «Անձամբ ճանաչում եմ» (1958), «Արտակարգ հանձնարարություն» (1965) կինոնկարները։
Գրիգոր Մելիք-Ավագյանի հետ նկարահանել է «Կամոյի վերջին սխրանքը» (1973)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 388)։ ![]() |
|