Վահան (գյուղ)

Գյուղ
Վահան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքԳեղարքունիքի մարզ և Կրասնոսելսկի շրջան
Հիմնադրված է1925 թ.
ԲԾՄ1926±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1127 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Վահան (գյուղ) (Հայաստան)##
Վահան (գյուղ) (Հայաստան)
Վահան (գյուղ) (Գեղարքունիքի մարզ)##
Վահան (գյուղ) (Գեղարքունիքի մարզ)

Վահան (նախկինում՝ Օրջոնիկիձե), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Գետիկ գետի վերին հոսանքում, Ճամբարակից 5 կմ հարավ-արևելք։ Հիմնադրվել է 1925 թվականին։ Գյուղից 7 կմ արևելք կան կիկլոպյան ամրոցի (մ. թ. ա. 1 հազարամյակ) մնացորդներ։ Արցախյան ազատամարտից ի վեր գյուղը տեղացի և Հայաստանի տարբեր մարզերի սահմանապահների կողմից պահպանում է Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը։

Մակերեսը՝ 0,4365 կմ2, բնակչությունը՝ 1127 մարդ (2011 թ.)[2]։

Վահան գյուղը տեղակայված է բարձր լեռնային գոտում, բարձրությունը ծովի մակարդակից՝ 2000մ։ Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 130 կմ է, մարզկենտրոն Գավառից՝ 105 կմ։ Միջին հեռավորությունը Հայաստանի պետական սահմանից 3,0 կմ է, 27 կմ երկարությամբ սահմանակից է Ադրբեջանի հետ։

Գյուղը 1925 թվականից մինչ 1953 թվականը կոչվել է Ռուբենակերտ՝ Ռուբեն Դաշտոյանի պատվին, իսկ 1953-1991 թվականները կոչվել է Օրջոնիկիձե։ Տեղացիները անվանել են նաև Ջրդխան։ Խորհրդային կարգերի փլուզումից հետո՝ 1991 թվականին, վերանվանվել է Վահան, որպես երկրի հյուսիսարևելյան դարպաս։

Վահան գյուղի զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան գյուղի զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրում՝ Վահանի Պանթեոնում, որպես հիմնական ընտրված վայր ամփոփված են 1992-1994 թթ. ինքնապաշտպանական մարտերում զոհված հերոս 15 վահանցի և 1 արծվաշենցի տղաների աճյունները։ Գյուղը, որը հիմնադրվել է 1925 թվականին, ունի 27 կմ երկարությամբ սահման Ադրբեջանի հետ՝ երկրի հարավարևելյան մասում և որտեղ էլ Արցախյան ազատամարտի տարիներին կազմակերպվել է գյուղի ինքնապաշտպանությունը։ 2012 թ. օգոստոսի 30-ին այստեղ նշվել է Վահան գյուղի սահմանահատվածի ինքնապաշտպանության ժամանակ զոհված բոլոր նվիրյալների հիշատակի 20-րդ տարելիցը, ինչպես նաեւ «Ուղեկալի» ետ գրավման 20-րդ տարին, որում հրավիրված էն եղել ՀՀ բարձրաստիճան զինվորական ու քաղաքացիական այրեր հանրապետության տարբեր շրջաններից՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վահանի մշտական բնակչությունը կազմել է 1127, առկա բնակչությունը՝ 1028 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1926 679 մարդ [3]
1939 1032 մարդ [3]
1959 1591 մարդ [3]
1970 1433 մարդ [3]
1979 1342 մարդ [3]
1989 1269 մարդ [3]
2001 1181 մարդ [3]
2011 1127 մարդ [1]


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]