Գյուղ | |||
---|---|---|---|
Վանաշեն | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արարատի մարզ | ||
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան | ||
Գյուղապետ | Արտաշես Գրիգորյան (2012-ից) | ||
Հիմնադրված է | 1873 թ. | ||
Մակերես | 13,4 կմ² | ||
ԲԾՄ | 870 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲2364 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Վանաշենցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | 0234 | ||
| |||
Վանաշեն (նախկին անվանումը՝ Թայթան), գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում՝ Վեդի գետի ափին։ Գտնվում է մարզկենտրոնից 16 կմ հարավ-արևմուտք։
Գյուղն ունի մոտ 2364 բնակիչ[2], միջնակարգ դպրոց, գրադարան և մարզադաշտ։
Վանաշենը հիմնվել է 1873 թվականին։
Գյուղը մինչև 1978 թվական կոչվել է Թայթան։ Գյուղի անվանափոխության մեջ ներդրում ունի Հովհաննես Շիրազը[3], գյուղում պահպանվում է նրա այդ նամակ-առաջարկությունը։ 1889 թվականին գյուղը նշված էր արդեն քարտեզներում։ Եղիշե Չարենցը 1921 թվականին գրում է, որ ինքը այցելել է այս գյուղը։ Վանաշենում է ծնվել գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանը։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վանաշենի մշտական բնակչությունը կազմել է 2364, առկա բնակչությունը՝ 2024 մարդ[2]։ Մինչև 1918 թ. եղել է ադրբեջանաբնակ, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[4]։ 1988-1989 թթ. գյուղում բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթած 40 տուն հայեր[5]։
Վանաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Վանաշենից 27 կմ արևելք գտնվում է «Սրբաշեն» գյուղատեղին (միջնադար-XIX-XX դարեր.), 38 կմ արևելք.՝ «Սևահող» գյուղատեղին (X-XIV դարեր., XIX-XX դարեր)։ Վերջինում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին (XII-XIII դարեր)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանաշեն» հոդվածին։ |
|