![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ[1] |
տարի | 1884 |
բարձրություն | 32 սանտիմետր |
լայնություն | 24,5 սանտիմետր |
ստեղծման վայր | Անտվերպեն |
ստեղծման երկիր | ![]() |
ժանր | սնափառություն |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Վան Գոգի թանգարան[2] |
հավաքածու | Վան Գոգի թանգարան |
հիմնական թեմա | կմախք |
պատկերված են
| |
http://www.vggallery.com/painting/p_0212.htm, https://vangoghworldwide.org/artwork/F212 կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Վառվող ծխախոտով գանգը» (հոլ.՝ Kop van een skelet met), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ, հռչակավոր գեղանկարիչ, Վինսենթ վան Գոգի նկարը[3]։ Հեղինակը կտավը վրձնել է 1885-ից 1886 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 32 × 24,5 սմ[4]։
Այսօր «Վառվող ծխախոտով գանգը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Վան Գոգի թանգարանում (Ամստերդամ, Նիդերլանդներ)։
«Վառվող ծխախոտով գանգը» ստեղծագործության ստույգ տարեթիվն անհայտ է, քանի որ հեղինակի կողմից կտավի վրա որևէ թվական նշված չէ։ Ամենայն հավանականությամբ Վինսենթը կտավը վրձնել է 1885-1886 թվականի ձմռանը Անտվերպենում։ Այստեղ հեղինակն այցելում էր դասերի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, որը, ըստ հեղինակի խոսքերի, իրեն ոչ մի օգտակար բան չտվեց արվեստի բնագավառում[5]։
Կտավի բովանդակությունը մեկնվում է որպես ծաղր աշխատանքի պահպանողական մեթոդների հանդեպ[6], որոնց Վինսենթ վան Գոգը բախվեց Անտվերպենի ակադեմիայում մարդու անատոմիա և կմախքի կառուցվածք թեմաներն ուսանելիս, երբ դեռ չէին սկսել աշխատել կենդանի մարդկանց հետ։
«Վառվող ծխախոտով գանգը» նկարը կարելի է համարել և՛ վանիտաս, և՛ Memento mori: Նկարը ստեղծելիս հնարավոր է, որ ազդվել է 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Հերկուլես Սեգերսից կամ Վան Գոգի ժամանակակից բելգիացի նկարիչ Ֆելիսիեն Ռոպսի արվեստից։ Կտավում նկարված է մարդկային կմախք։ Գանգի ծնոտին, ատամների արանքում վառվող ծխախոտ է պատկերված, որից ծուխ է բարձրանում։
Անձամբ Վան Գոգին հաճախ էին համարում ծխախոտի քննադատ, սակայն մինչև իր մահը հեղինակը մոլի ծխող էր[5]։
Կտավը պատկանել է նկարչի եղբորը՝ Թեոդոր վան Գոգին։ Այն մնաց սեփականատիրոջ մոտ մինչև մահը՝ 1891 թվականը։ Դրանից հետո «Վառվող ծխախոտով գանգը» նկարը որպես ժառանգություն անցավ այրուն՝ Յոհաննա վան Գոգ-Բոնգերին։ 1925 թվականին, վերջինիս մահվանից հետո, կտավը անցնում է հանգուցյալ ամուսինների որդուն՝ Վինսենթ Ուիլլեմ վան Գոգին։ 1962 թվականին կտավը ձեռք է բերում Վան Գոգի ֆոնդը։ Հընթացս 1962-ից 1973 թվականներին կտավը ցուցադրվում էր Ամստերդամի քաղաքային թանգարանում։ 1973 թվականից ցայսօր «Վառվող ծխախոտով գանգը» կտավը պահպանվում և ցուցադրվում է Վան Գոգի թանգարանում[7]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վառվող ծխախոտով գանգը» հոդվածին։ |
|