Վարդան Փահլևանյան (փետրվարի 27, 1988(1988-02-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թեթևատլետ է, հեռացատկորդ, միջազգային սպորտի վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի 3-րդ դիվիզիոնի թիմային առաջնության չեմպիոն (2009 թ., Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա արդյունքը՝ 7մ 82սմ[2]; 2011 թ., Ռեյկյավիկ, Իսլանդիա, արդյունքը՝ 7մ 90սմ), Եվրոպայի չեմպիոն (2011 թ.), 5-րդ Համահայկական խաղերի հաղթող (արդյունքը՝ 8,0մ), 2012 թ. Թբիլիսիում (Վրաստան) կայացած բաց առաջնության չեմպիոն (արդյունքը՝ 8մ 12սմ), 30-րդ Ամառային Օլիմպիական խաղերի մասնակից[3]։
Անձնական մարզիչն է Հայաստանի վաստակավոր մարզիչ Զաուր Սարգսյանը։
- Վարդան Փահլևանյանի էջը 30-րդ Ամառային Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում
- panarmenian.net կայքի "Հայաստանի օլիմպիական հավաքականը. բարձրացում դեպի Օլիմպոս" ֆոտոշարք