Վարուժան Ոսկանյան | ||
| ||
---|---|---|
2012, դեկտեմբեր - 2013, հոկտեմբեր | ||
| ||
2007, ապրիլի 4 - 2008, դեկտեմբերի 22 | ||
| ||
2006, դեկտեմբեր - 2007, ապրիլի 4 | ||
Կուսակցություն՝ | Ռումինիայի Հայոց Միություն (1990–1996, պատգամավոր) | |
Կրթություն՝ | Alexandru Ioan Cuza National College in Focșani?, Բուխարեստի տնտեսական հետազոտությունների ակադեմիա (1982) և Բուխարեստի համալսարան (1991) | |
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտության դոկտոր (1998) | |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, բանաստեղծ, քաղաքական գործիչ, ակնարկագիր, գրող և մաթեմատիկոս | |
Ազգություն | ռումինահայ | |
Ծննդյան օր | հուլիսի 25, 1958 (66 տարեկան) | |
Ծննդավայր | Կրայովա, Ռումինիա | |
Քաղաքացիություն | Ռումինիա | |
Ամուսին | Միհաելա Ոսկանյան | |
Զավակներ | Արմինե | |
Պարգևներ | ||
Վարուժան Ոսկանյան (ռումիներեն՝ varuˈʒan vosɡaniˈan, հուլիսի 25, 1958, Կրայովա, Ռումինիա), ռումինահայ պետական-քաղաքական գործիչ, տնտեսագետ, գրող։ Եղել է Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի նախարարը (2006-2008 թվականներ, 2012-2013 թվականներ)։ Ռումինիայի Հայոց Միության նախագահն է 1990 թվականից, Ռումինիայի Գրողների Միության առաջին փոխնախագահը` 2005 թվականից։ Նրա գրքերը թարգմանվել են 18 լեզվով։
Վարուժան Ոսկանյանը ծնվել է Ռումինիայի Կրայովա քաղաքում Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ընտանիքում, 1958 թվականին։ Հորական կողմի արմատները Ափիոն Գարահիսարից և Կոստանդնուպոլսից են, իսկ մորական կողմինը` Ուրմիայից, Էրզրումից և բուլղարական Ռուսեից, ուր փախել էր նրա մորական տատիկի ընտանիքը 1894-1896 թվականների Համիդյան ջարդերի ժամանակ։ Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են Ֆոքշանում։ Ավարտել է Ֆոքշանի Ալեքսանդրու Իոն Կուզայի անվան դպրոցը, այնուհետև Բուխարեստի Տնտեսական գիտությունների ակադեմիայի առևտրի ֆակուլտետն (1982) ու Բուխարեստի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը (1991)։ 1998 թվականին դառնում է տնտեսագիտության դոկտոր` պաշտպանելով թեզը ֆինանսական շուկաների բարեփոխումների վերաբերյալ։ 1978-1991 թվականների ընթացքում Բուխարեստի հայկական կիրակնօրյա դպրոցում դասավանդել է հայոց լեզու, պատմություն և մշակույթ։ Հարցազրույցներից մեկում Ոսկանյանը խոստովանել է, որ հայերեն գրել-կարդալ սովորել է տանը, քանի որ այն ժամանակ հայկական դպրոցն արդեն փակ էր։
Գերազանց խոսում է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և իսպաներեն։
1989 թվականին Ոսկանյանը մասնակցել է Ռումինիայի հեղափոխական շարժմանը և 1990 թվականին դարձել Ազգային միության ժամանակավոր խորհրդի անդամ։ 1990-1992 թվականներին և 1992-1996 թվականներին եղել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Ռումինիայի Հայոց Միության կողմից, Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբի նախագահ, իր իսկ հիմնադրած Աջ Ուժերի Միություն (UFD) կուսակցության նախագահ (1996-2003), որը 2003 թվականին միացավ Ազգային-ազատական կուսակցությանը (PNL), իսկ Ոսկանյանը դարձավ վերջինիս փոխնախագահներից մեկը։ 1996-2000 թվականներին UFD ցուցակով, իսկ 2004-2016 թվականներին՝ PNL ցուցակով, ընտրվել է սենատոր, դարձել Սենատի էկոնոմիկայի, արդյունաբերության և ծառայությունների հանձնաժողովի նախագահ։ 2006-2007 թվականներին եղել է Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի, 2007-2008 թվականներին՝ էկոնոմիկայի և ֆինանսների, 2012-2013 թվականներին` էկոնոմիկայի նախարար։ 2013 թվականի հոկտեմբերին հրաժարական է տվել քաղաքական նպատակներով իր դեմ հարուցված սկանդալային աղմուկից հետո, պահպանելով Սենատում իր աթոռը։
2016 թվականի խորհրդարանական ընտրություններում Յաշ քաղաքից ընտրվել է պատգամավոր Դեմոկրատների և Ազատականների Դաշինք կուսակցության (ALDE) ցուցակով։
Վարուժան Ոսկանյանը Ռումինիայի Հայոց Միության վերստեղծողներից է (1990 թվական, ՌՀՄ-ն հիմնադրվել է 1919 թվականին և գործել մինչև կոմունիստական ռեժիմի հաստատումը Ռումինիայում) և նրա անփոփոխ նախագահը, ինչի շնորհիվ վերակազմակերպվում է մեծ ավանդույթներ ունեցող համայնքային կյանքը։ Որպես էկոնոմիկայի և ֆինանսների նախարար իր պաշտոնավարման շրջանում Վարուժան Ոսկանյանը կառավարական բյուջեից խոշոր միջոցներ է հատկացրել Ռումինիայի հայկական եկեղեցիների վերանորոգման համար։ Նա աջակցել է «Արարատ» հրատարակչությանը, «Արարատ» և «Նոր Կյանք» պարբերականներին, հայկական միօրյա դպրոցներին և Հայոց Միությանը Ռումինիայի պետական բյուջեից տարեկան զգալի միջոցների հատկացմանը[2]։
2011 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[3], ինչպես նաև Ներսես Շնորհալու (2006) և Վիլյամ Սարոյանի (2012) մեդալներով։
Ոսկանյանի գրական գործերից են՝
Կապույտ շամանը թարգմանվել է հունգարերեն (AB – ART, 2009), իսկ Հարյուր տերևների խաղը և այլ պատմվածքներ գիրքը՝ բուլղարերեն (SONM, 2016) և գերմաներեն (Zsolnay Verlag, 2016):
Շշուկների մատյանը թարգմանվել է իսպաներեն (Pre – Textos, 2010), իտալերեն (Kellerdi Rovereto Trento, 2011), հայերեն (ՀԳՄ հրատարակչություն, 2012 թվական, Անտարես, 2014 թվական), եբրայերեն (Hakibbutz Hameuchad, 2012), ֆրանսերեն (Editions des Syrtes, 2013), շվեդերեն (2244, 2013), գերմաներեն (Zsolnay Verlag, 2013, Büchergilde Gutemberg, 2015), բուլղարերեն (Avangard Print, 2013), հունգարերեն (Orpheusz, 2014), պորտուգալերեն (էլեկտրոնային հրատարակություն, 2015), պարսկերեն (Ketabe Miamak, 2015), լեհերեն (Książkowe Klimaty, 2015), հոլանդերեն (Uitgeverit Pegasus, 2015), չեխերեն (Havran, 2016), նորվեգերեն (Bokvennen, 2017), խորվաթերեն (Sandorf, 2017), անգլերեն (Yale University Press, 2017): 2017-2018 թվականների ընթացքում գիրքը կհրատարակվի նաև սերբերեն, ուկրաիներեն։
Արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների (հիմնականում Շշուկների մատյան գրքի համար, այդ թվում՝ Ռումինիայի տարվա լավագույն գիրք (2009) մրցանակը, Կենտրոնական Եվրոպայի Անգելուս - 2016 մրցանակը, ինչպես նաև այս մրցույթի ժյուրիի առաջին նախագահ Նատալյա Գորբանևսկայայի անվան ընթերցողների ու լավագույն թարգմանության մրցանակները)։ Համաշխարհային մամուլը 1000-ից ավելի էջ է նվիրել Շշուկների մատյանին.
Estandarte (Իսպանիա) - Շշուկների մատյանը վերջին տարիների եվրոպական գրականության ամենակարևոր գրքերից է։
Editorial Pre-Textos (Իսպանիա) - Ընթերցողը գտնվում է մի վեպի առջև, որն ունեցել է արտակարգ հաջողություն և որը միաժամանակ նաև պատմական փաստաթուղթ է, պոեմ արձակի մեջ, երևակայություն և ցնցող իրականություն։ Հավանաբար կգա այն օրը, երբ 20-րդ դարի պատմությունը թերի կհամարվի, եթե չներառվի Շշուկների մատյանի բովանդակությունը կամ դրա որոշ էջեր։
Figaro Histoire (Ֆրանսիա) - Շշուկների մատյանը գունավոր, բուրավետ, քաղցր և դաժան որմնանկար է։
Frankfurter Allgemeine Zeitung (Գերմանիա) - Շշուկների մատյանը հրաշալի վեպ է, որը պատկանում է համաշխարհային գրականությանը՝ լինելով, հավանաբար, 21-րդ դարի տեղեկատուներից մեկը։ Գիրքն այնքան հրաշալի է, որ շունչ է կտրում։
Der Spiegel (Գերմանիա) - Շշուկների մատյանը Գաբրել Գարսիա Մարկեսի 100 տարվա մենություն գրքի համարժեքն է Արևելյան Եվրոպայում։
Haaretz (Իսրայել) - Մեծագույն գրող Վարուժան Ոսկանյանը ստեղծել է Հայոց ցեղասպանության հզոր դիմանկարը առանց քարոզի, ոգևորության կամ ճնշող մեղքի։ Ոչ մեկը չէր սպասում, որ Վարուժան Ոսկանյանը կգրի ռումինական գրականության լավագույն վեպը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարուժան Ոսկանյան» հոդվածին։ |