Գյուղ | |||
---|---|---|---|
Վերիշեն | |||
Սբ. Նորակնունք եկեղեցին | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի | ||
Համայնք | Գորիս (համայնք) | Գորիս համայնք[1] | ||
Մակերես | 24.86 կմ² | ||
ԲԾՄ | 1600 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2264[2] մարդ (2011) | ||
Խտություն | 100 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Վերիշենցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Վերիշեն, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում[1]։
Գորիսից անմիջապես հյուսիս-արևմուտք, Վարարակ գետի ափին, ծովի մակերևույթից 1540-1620 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 84 կմ։
Ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Վերիշենի մշտական բնակչությունը կազմել է 2264, առկա բնակչությունը՝ 1765 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[3][4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3][4].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 351 | 866 | 918 | 1149 | 1669 | 1727 | 1859 | 2314 | 2385[5] | 2264[2] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և պտղաբուծությամբ։
Վերիշենն ունի երկու եկեղեցի, որոնցից մեկը սբ. Նորակնունքն է։ Գյուղի շրջակայքում կան մի քանի գյուղատեղիներ։