Վլադիմիր Պապավա վրաց.՝ ვლადიმერ პაპავა | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 25, 1955 (69 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | տնտեսագետ և քաղաքական գործիչ |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն |
Պաշտոն(ներ) | Վրաստանի խորհրդարանի պատգամավոր և Minister of Economy and Sustainable Development? |
Անդամակցություն | Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Թբիլիսիի պետական համալսարան |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | վրացերեն |
![]() |
Վլադիմիր Պապավա (վրաց.՝ ვლადიმერ პაპავა, մարտի 25, 1955, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և վրացի գիտնական, Իվան Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) ռեկտոր։ Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի գործող անդամ։
1972-1977 թվականներին սովորել է Իվան Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետում՝ տնտեսական կիբեռնետիկա մասնագիտացմամբ և ստացել տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում։
1979-1982 թվականներին Մոսկվայում սովորել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Կենտրոնական տնտեսագիտա-մաթեմատիկական ինստիտուտում։
1982 թվականին դարձել է տնտեսական գիտությունների թեկնածու։
1989 թվականին դարձել է տնտեսական գիտությունների դոկտոր։
1994-2000 թվականներին զբաղեցրել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։
1995 թվականից պրոֆեսոր է։
1997 թվականից Վրաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է։
2013 թվականից Վրաստանի Գիտությունների ակադեմիայի գործող անդամ է։
Ավելի քան 200 գիտական աշխատությունների հեղինակ է։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Պապավա» հոդվածին։ |
|