Վրույր Գալստյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1924[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | հուլիսի 10, 1996 (72 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1958), Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1964)[1] և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կայք | vruir.am |
Vruir Galstian Վիքիպահեստում |
Վրույր Եզեկիելի Գալստյան (մարտի 3, 1924[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 10, 1996, Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ։
Վրույր Գալստյանը ծնվել է 1924 թվականին Երևանում։
Վրույր Գալստյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5], Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի երկրների արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և մի շարք մասնավոր հավաքածուներում։ Նկարչի աշխատանքները ցուցադրվել են նաև Լոնդոնի «Sotheby's» աճուրդի տանը։
Վրույր Գալստյանը ստեղծել է գեղանկարչական հյութեղ մակերեսով աչքի ընկնող դիմանկարներ, բնանկարներ, պարզ երկրաչափական ձևերով արտահայտված նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ։ Վրույր Գալստյանի արվեստի մեջ մեծ դեր են խաղացել Մարտիրոս Սարյանը և Երվանդ Քոչարը։
Դիմանկարներ՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրույր Գալստյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 658)։ |