Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տանձատափ (այլ կիրառումներ)
Տանձատափ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տաթև համայնքում[1]։
Գյուղի պաշտոնական անունը Տանձատափ է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Տանազատապ անունով։
Գտնվում է Տաթև գետի ձորակում՝ ծովի մակարդակից 1360-1380 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 47 կմ, հարևան Տաթև գյուղից՝ 1,5 կմ դեպի հարավ-արևելք։
Տանձատափում է XVII-XVIII դարերի Սբ. Մինաս եկեղեցին, իսկ 1,5 կմ հյուսիս՝ ձորալանջին, գտնվում է “Սրվանց Խաչ” մատուռը։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Տանձատափի մշտական բնակչությունը կազմել է 88, առկա բնակչությունը՝ 85 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել գրեթե բացառապես հայերով[3]։
Բնակչության 1831-2011 թվականների վիճակագրություն
|
|
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։
- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Տաթև համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․01․2024 թվական)։
- ↑ 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)