Տատյանա Կաշիրինա

Տատյանա Կաշիրինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝Իգական
Ամբողջական անուն՝Каширина, Татьяна Юрьевна
Ազգություն՝Ռուսաստանի դրոշը
Մասնագիտացում՝Ծանրամարտ
Երկիր՝Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 24, 1991 (33 տարեկան)
Ծննդավայր՝Նոգինսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ակումբ՝Դինամո
Հասակ՝1.77 մ
Քաշ՝102 կգ

Տատյանա Յուրյևնա Կաշիրինա (ռուս.՝ Татьяна Юрьевна Каширина, հունվարի 24, 1991(1991-01-24), Նոգինսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս ծանրորդ, աշխարհի հնգակի չեմպիոն, Եվրոպայի ութակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (2012), Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Կաշիրինան աշխարհի 2009 թվականի մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիր է ավելի քան 75 կգ քաշային կարգում։ Մրցումների ժամանակ նա աշխարհի ռեկորդներ է սահմանել պոկում վարժությունում (138 կգ) և երկամարտում (303 կգ)։ Աշխարհի հաջորդ առաջնությունում նա հաղթող է դարձել, սահմանելով մեծահասակների և պատանիների աշխարհի ռեկորդներ՝ պոկում վարժությունում (145 կգ) և հրում վարժությունում (170 կգ), ինչպես նաև պատանեկան ռեկորդներ (315 կգ)։

Կաշիրինան յոթ անգամ հաղթել է Եվրոպայի առաջնություններում՝ 2009 թվականին (280 կգ), 2010 թվականին (297 կգ), 2011 թվականին (327 կգ), 2012 թվականին (328 կգ), 2014 թվականին (323 կգ), 2015 թվականին (322 կգ) և 2017 թվականին (317 կգ)։

2011 թվականին Եվրոպայի առաջնության Կազանի մրցաշարում Կաշիրինան աշխարհի ռեկորդներ է սահմանել պոկում վարժությունում (146 կգ, ռեկորդը պահելով մինչև 2011 թվականի նոյեմբերը) և երկամարտում (327 կգ, ռեկորդը պահելով մինչև 2011 թվականի նոյեմբերը)։

2011 թվականի նոյեմբերին Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ ավելի քան 75 կգ քաշային կարգում։ Այդ մրցումներում նա բարելավել է պոկում վարժությունում իր ռեկորդը՝ գլխավերևում պահելով 147 կգ[2]։

Լոնդոնի Օլիմպիական խաղերում, չնայած սահմանած 3 Համաշխարհային ռեկորդին (երկուսը՝ պոկում և մեկը՝ երկամարտ), նվաճել է միայն արծաթե մեդալ՝ 332 կգ արդյունքով[3]։

Ծանրամարտի Կրեմլի գավաթի խաղարկությունում, որը տեղի է ունեցել Միտիշկայում 2013-ի նոյեմբերի 22-ին, զբաղեցրել է առաջին տեղը ՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ երկամարտում՝ 334 կգ (պոկում վարժությունում՝ 148 կգ և հրում վարժությունում՝ 186 կգ)։

2014 թվականի նոյեմբերի 16-ին Ալմաթիում (Ղազախստան) ընթացող աշխարհի առաջնությունում չեմպիոն է դառնում՝ սահմանելով հինգ համաշխարհային ռեկորդ՝ պոկում վարժությունում բարձրացնելով 155 կգ, իսկ հրում վարժությունում 193 կգ և երկամատի ընդհանուր 348 կգ արդյունքով։

2015 թվականի նոյեմբերի 28-ին Հյուսթոնում (ԱՄՆ) ընթացող աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց՝ 333 կգ երկամարտի արդյունքով[4]։

2018 թվականի նոյեմբերի 10-ին Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում ռուս մարզուհին, ավելի քան 87 կգ քաշային կարգում, նվաճել է բացարձակ ոսկե մեդալ՝ 330 կգ երկամարտի արդյունքով։ Սահմանել է երեք նոր համաշխարհային ռեկորդ.

2019 թվականի ապրիլի 13-ին Բաթում քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում Տատյանան դարձել է Եվրոպայի ութակի չեմպիոն, ինչպես նաև երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել։

Հիմնական արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Վայր Քաշային կարգ Պոկում (կգ) Հրում (կգ) Երկամարտ Հորիզոնական
1 2 3 Հորիզոնական 1 2 3 Հորիզոնական
Օլիմպիական խաղեր
2012 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Լոնդոն +75 կգ 144 149 WR 151 WR 1 175 181 187 2 332 WR 2nd
Աշխարհի առաջնություն
2009 Հարավային Կորեա Հարավային Կորեա, Կոյան +75 կգ 130 135 138 1st 160 165 168 2nd 303 2nd
2010 Թուրքիա Թուրքիա, Անթալիա +75 կգ 135 141 WR 145 WR 1st 165 170 175 3rd 315 1st
2011 Ֆրանսիա Ֆրանսիա, Փարիզ +75 կգ 140 145 147 WR 1st 175 175 181 2nd 322 2nd
2013 Լեհաստան Լեհաստան, Վրոցլավ +75 կգ 142 147 147 2nd 180 190 WR 192 1st 332 1st
2014 Ղազախստան Ղազախստան, Ալմաթի +75 կգ 145 152 WR 155 WR 1st 185 193 WR -- 1st 348 WR 1st
2015 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Հյուստոն +75 կգ 143 148 152 1st 185 185 191 1st 333 1st
2018 Թուրքմենստան Թուրքմենստան, Աշխաբադ +87 կգ 140 145 145 WR 1st 178 WR 182 WR 185 CWR 1st 330 WR 1st
Եվրոպայի առաջնություն
2009 Ռումինիա Ռումինիա, Բուխարեստ +75 կգ 117 122 125 1st 150 155 160 1st 280 1st
2010 Բելառուս Բելառուս, Մինսկ +75 կգ 125 130 135 1st 155 162 170 1st 297 1st
2011 Ռուսաստան Ռուսաստան, Կազան +75 կգ 137 142 146 WR 1st 170 177 181 1st 327 WR 1st
2012 Թուրքիա Թուրքիա, Անթալիա +75 կգ 145 149 149 1st 177 183 188 1st 328 1st
2014 Իսրայել Իսրայել, Թել Ավիվ +75 կգ 138 143 148 1st 172 180 -- 1st 323 1st
2015 Վրաստան Վրաստան, Թբիլիսի +75 կգ 127 137 142 1st 162 172 180 1st 322 1st
2017 Խորվաթիա Խորվաթիա, Սպլիտ +90 կգ 132 137 140 1st 168 178 180 1st 317 1st
2019 Վրաստան Վրաստան, Բաթում +87 կգ 140 146 CWR 150 1st 174 180 185 1st 331 CWR 1st
Ամառային ունիվերսիադա
2013 Ռուսաստան Ռուսաստան, Կազան +75 կգ 132 137 142 1 162 172 177 1 319 1st
IWF Գրան Պրի
2011 Ռուսաստան Ռուսաստան, Բելգորոդ +75 կգ 135 143 148 WR 1 165 175 181 1 323 1st
2012 Ռուսաստան Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ +75 կգ 117 122 125 1 145 150 155 1 280 1st
2013 Ռուսաստան Ռուսաստան, Մոսկվա +75 կգ 138 143 148 1 168 178 186 1 334 WR 1st
IWF աշխարհի առաջնություն
2019 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան, Ֆուժոու +87 կգ 135 140 145 1 175 175 178 3 323 3rd

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Номинанты премии «Золотой пьедестал»
  2. Алена Шилова (13.11.2011). «Российская тяжелоатлетка Каширина выиграла серебро чемпионата мира». РИА «Новости». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. «Результаты соревнований по тяжёлой атлетике (женщины: свыше 75 кг) на Олимпийских играх 2012». Официальный сайт Олимпиады в Лондоне. 05.08.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. Российская штангистка Каширина стала четырехкратной чемпионкой мира http://lenta.ru/news/2015/11/29/kashirina/

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Կաշիրինա» հոդվածին։