Ցողամարգ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ցողամարգ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ցողամարգ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ և Ղուկասյանի շրջան
Այլ անվանումներՃզխլար
Մակերես18.2 կմ²
ԲԾՄ1950 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն566[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս2810
Ցողամարգ (Հայաստան)##
Ցողամարգ (Հայաստան)

Ցողամարգ (նախկին անվանումը՝ Ճզխլար), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 13 կմ հյուսիս։ Վերանվանվել է Ցողամարգ 1946 թ. նոյեմբերի 12-ին[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ցողամարգի մշտական և առկա բնակչությունը կազմել են 495 մարդ[3]։ 1831 թվականից մինչ օրս բնակիչերը հայեր են[4], որոնց նախնիների մի մասը 1828-1830 թթ. գաղթել է Սեբաստիայից[2]։

Ցողամարգի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5][6].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2007 2011 2012
Բնակիչ 174 627[4] 877 515 807 591 541 477 600 543 545 564 495[3] 566

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձան Երկրորդ Համաշխարհայինում զոհվածներին

Ցողամարգում պահպանվել են բերդի մնացորդներ, կիկլոպյան ամրոցի հետքեր (մ.թ.ա. 1-ին հազարամյակ)։ Ունի միջնադարյան կանգուն եկեղեցի, «Սիսակ-Միսակ» մատուռ և խաչքարեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ԱՎԾ տվյալներ
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 162
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 198» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 9-ին.
  6. «Ցողամարգ։ Վերահաստատման 200 տարին» Արծրուն Հովհաննիսյան 2010 թ. Երևան

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]