Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փամբակ (այլ կիրառումներ)
Փամբակ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։
Գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 27 կմ հյուսիս-արևմուտք, Սևանա լճի արևելյան ափին։
Նախկինում Ղուշչի Դարասի անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[3]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Վարդենիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Փամբակի մշտական բնակչությունը կազմել է 548, առկա բնակչությունը՝ 469 մարդ[4]։ Մինչև 1989 թ. գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[5], այնուհետ` Ադրբեջանի Դաշքեսան քաղաքից բռնագաղթած հայերով[6]։ Փամբակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
- ↑ 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 589
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 225
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 201. — 184 p.