Գյուղ | |||
---|---|---|---|
Քարաբերդ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Գյուղ | Լոռու մարզ | ||
ԲԾՄ | 1050 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 107[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Քարաբերդ (նախկին անվանումը՝ Սարմսախլու), գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքի կազմում՝ մարզկենտրոն Վանաձորից մոտ 4 կմ հյուսիս։ Գյուղը տեղակայված է ծովի մակարդակից 1675 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Քարաբերդ 1946 թվականի ապրիլի 4-ին[2]։
Գյուղը, կառուցված 1820-1840-ական թվականներին, գտնվում է մարզկենտրոնից 15 կմ հեռավորության վրա՝ Վանաձոր-Ալավերդի միջպետական մայրուղու ձախ կողմում 5 կմ հեռավորության վրա[3]։ Համայնքը իր վարչական տարածքով սահմանակից է Վահագնի, Փամբակ, Գուգարք համայնքների վարչական տարածքներին և Լեռնային զինվորական ուսումնական տեղամասին։ Համայնքից ոչ հեռու գտնվում է Փամբակ կայարանը՝ 5կմ։ Աշխարհագրական դիրքը լեռնային է, գտնվում է ծովի մակարդակից 1550-1655 մ բարձրության վրա[3]։
Գյուղում են գտնվում Ժամ կոչվող եկեղեցին (18-րդ դար) և Խաչի բացատ մատուռը։
Ըստ Հայաստանի 2011 թվականին մարդահամարի արդյունքների՝ Քարաբերդի մշտական բնակչությունը կազմել է 107, առկա բնակչությունը՝ 121 մարդ[1]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[4]։ Բնակչությունն զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ և երկրագործությամբ։
Քարաբերդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1887 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 87 | 606 | 769 | 743 | 475 | 115 | 107 | 107[1] |
|