Գյուղ | |||
---|---|---|---|
Քարաձոր | |||
![]() Լճակ Քարաձորում | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Սպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1836 թ. | ||
ԲԾՄ | 1550 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 331[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Քարաձոր, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։
Սպիտակ քաղաքից հեռու է մոտ 2 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է Քարաձոր գետի ափին՝ ծովի մակերևույթից 1550 մ բարձրության վրա։ Հիմնադրվել է 1836 թվականին, իսկ Քարաձոր վերանվանվել է 1946 թվականին[3]։
Գյուղում պահպանվել է 19-րդ դարի եկեղեցի։
Սպիտակի տարածաշրջանի միակ գյուղն է, որը չի ունեցել իր հեռավոր անցյալը։ Առաջին բնակիչներն այստեղ են եկել 1865 թվականին, երբ Համզաչիման (այժմյան Մարգահովիտ) գյուղից այստեղ են տեղափոխվել 6-7 ընտանիքներ։ Իսկ ինչն էր նրանց տեղափողման պատճառը։ Պարզվել է, որ համզաչիմանցիները ամեն տարի իրենց անասուններին ամռանը արածեցնելու են բերե այս բուսառատ վայրը։ Ամենայն հավանականությամբ եկվորները որոշել են մշտական բնակություն հաստատել այստեղ, ամեն անգամ գնալ գալու փոխարեն։ 1918 թվականին նրանց է միացել նաև Արևմտյան Հայաստանից գաղթած ևս մեկ ընտանիք։
Գյուղը խիստ տուժել է 1988 թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ։ Զոհվել է 38 մարդ, ավերվել շինությունների կեսը[3]։
Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Քարաձորի մշտական բնակչությունը կազմել է 331, առկա բնակչությունը՝ 292 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 128 | 238 | 384 | 484 | 332 | 334 | 261 | 124 | 461 | 331[2] |
Բնակչությունն զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը։ Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ։ Անասնապահությունը նոր է սկսել վերելք ապրել։
|