![]() անգլ.՝ Kay Rebecca Taylor | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 28, 1944[1][2] |
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 14, 2022[3] (78 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | պոռնոգրաֆիկ դերասան, մոդել, դերասանուհի, գլամուրային մոդել և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Քեյ Փարքեր (անգլ.՝ Kay Parker, իրական անունը՝ Քեյ Ռեբեկա Թեյլոր (Kay Rebecca Taylor), օգոստոսի 28, 1944[1][2], Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 14, 2022[3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան պոռնոգրաֆիական կինոյի դերասանուհի։ Հաճախ հանդես է եկել Ջիլ Ջեքսոն և Քեյ Թեյլոր Փարքեր բեմական կեղծանուններով։
Քեյ Փարքերը ծնվել է Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում։ Առաջին անգամ նկարահանվել է 1962 թվականին՝ «Հոուի արկածները» հեռուստասերիալում։ 1970-ական թվականների սկզբին տեղափոխվել է ԱՄՆ և հաստատվել Հարավային Կալիֆոռնիայում, որտեղ վաստակում էր ոչ մեծ շարժական թատերախմբում՝ որպես դերասանուհի։ Հյուրախաղերի ժամանակ՝ Լոս-Անջելեսում ծանոթացել է Ջոն Լեսլիի հետ, ով մեծ ազդեցություն է ունեցել նրա հետագա կինոկարիերայի վրա։ Լեսլին նրան առաջարկել է նկարահանվել կինոյում՝ ոչ էրոտիկ փոքրիկ դերակատարմամբ։ Իմանալով, որ նկարահանվելու է պոռնոգրաֆիական ֆիլմում, Քեյ Փարքերը սկզբում հրաժարվել է, սակայն շուտով տվել է իր համաձայնությունը։ Այնուհետև Քեյ Փարքերն առաջարկներ է ստացել նկարահանվելու այլ պոռնոֆիլմերում, սակայն աննշան դերերով, քանի որ սկսել էր նկարահանվել բավականին հասուն տարիքում։
1977 թվականին ռեժիսոր Էնթոնի Սպինելլին նրան հրավիրել է նկարահանվելու «Համաշխարհային սեքս» պոռնոֆիլմում, որտեղ նրա խաղընկերը հայտնի ռեժիսոր և պրոդյուսեր Ջոյ Սիլվերն էր։ Ջոյի հետ անկողնային տեսարան նկարահանելու ընթացքում, Քեյ Փարքերը այնպես էր տարվել ինտիմ շփումով, որ չէր նկատել, թե ինչպես է թեթև մարմնական վնասվածք ստացել։
Սակայն Քեյ Փարքերին իսկական հաջողությունը ժպտաց 1980 թվականին, երբ նկարահանվեց «Ինցեստ» («Տաբու») կինոնկարում։ Օժտված լինելով արտասովոր դրամատիկական տաղանդով, Քեյ Փարքերը բավականին ճշմարտացիորեն կատարեց հասուն կնոջ դերը, ով չկարողանալով սանձահարել իր ցանկությունները, գայթակղում է իր որդուն։ Շատ կինոքննադատներ մինչ այժմ ընդունում են, որ ֆիլմը լավագույններից մեկն է այդ ժանրում։ 1983 թվականին Քեյ Փարքերը նկարահանվել է «Տաբու 2», իսկ 1984 թվականին «Տաբու 3» ֆիլմերում։
2001 թվականին Քեյ Փարքերը գրել է «Taboo: Sacred, Don't Touch» գիրքը, որտեղ նկարագրել է իր մանկության և պոռնոարդյունաբերությունում իր ստեղծագործական կյանքի մանրամասները։ Քեյ Փարքերը «Նյու-Էյջ» շարժման ակտիվ մասնակից է, կարդում է դասախոսություններ մետաֆիզիկայի վերաբերյալ։ Նրա անունը մտել է AVN և XRCO փառքի սրահների ցանկի մեջ։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1977 | Կազանովայի նոր էրոտիկ արկածները | The New Erotic Adventures of Casanova | քարտուղարուհի |
1978 | Անսանձը | Untamed | Շեյլա Բարնետ |
1978 | Սեքսի աշխարհը | SexWorld | - |
1980 | Տաբու | Taboo | Բարբարա Սքոթ |
1981 | Հեռանկարների հովիտը | Vista Valley PTA | Ջեն |
1982 | Տաբու 2 | Taboo II | Բարբարա Սքոթ |
1982 | Մեմֆիսի հասարակաց տան բլյուզը | Memphis Cathouse Blues | Ռոզա |
1982 | Մտերմիկ դասեր | Intimate Lessons | Լեդի Ամանդա |
1983 | Բալբոա | Balboa | Էյփլ |
1983 | Տնային ուսուցիչ | Private Teacher | միս Լիլիան Ֆոքսուորթ |
1985 | Տաբու 3 | Taboo III | Բարբարա Սքոթ |
1986 | Տաբու 4 | Taboo IV: The Younger Generation | Բարբարա Սքոթ |
1987 | Շոշափելու համար շատ տաք է | Too Hot to Touch | Լորետա |
1991 | Տաբու 9 | Taboo IX | Բարբարա |
1991 | Մոլեգնություն | Fixation | - |
1995 | Անապատի քամիներ | Desert Winds | կին |
1998 | Վեներային վաճառողները | Merchants of Venus | Քեյ Փարքեր |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյ Փարքեր» հոդվածին։ |
|